Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ անել, երբ մազերը թափվում են

Ինչո՞ւ են թափվում մազերը

Սթրեսներ: Նույնիսկ թեթեւակիորեն նյարդայնանալը կարող է վատացնել մազերի վիճակը ու ժամանակավոր մազաթափության պատճառ դառնալ: Իսկ եթե դուք մշտապես սթրեսային իրավիճակներում եք, այդ խնդիրը կարող է մշտական բնույթ ստանալ:

Սխալ խնամք: Մազահարդարման միջոցների, վարսահարդարիչով մազերը չորացնելու, քիմիական գանգրացման, ներկերի ու գունաթափման չարաշահումը թուլացնում է մազարմատները:

Ինչպե՞ս կանգնեցնել մազաթափությունը

Մազաթափության բուժումը պետք է սկսել բժշկի հետ խորհրդակցելուց հետո: Նա կարող է դեղամիջոցներ (վիտամաիններ, քսուքներ) նշանակել, որոնք տնական միջոցների հետ միասին լավ արդյունք կապահովեն:

Պղպեղով քսուք: Կծու պղպեղը պետք է մեկ շաբաթ օղիով թրմել: Քսել գլխի մաշկին, թողնել 20 րոպե ու լվանալ շամպունով:

Շամպայնով քսուք: Շամպայնը լցնել որեւէ բաժակի մեջ, սպասել մինչեւ փրփուրն անցնի ու այն մերսող շարժումներով տրորել գլխի մաքուր մաշկի վրա: Չլվանալ:

Կոթուկի արմատներ: Մանրացած արմատի վրա լցնել եռման ջուր (1/10), եփել 15 րոպե, թրմել 2.5 ժամ, քամել, այդ թուրմով լվանալ մազերը:

Կռոթուկի յուղ: 2 ճաշի գդալ կռոթուկի յուղը խառնել 2-3 կաթիլ կիտրոնահյութի հետ, տաքացնել գոլորշու վրա ու քսել գլխի մաշկին: Թողնել երկու ժամ, լվանալ:

Նարնջի կեղեւներ. Գլուխը լվանալու ջրի մեջ ավելացնել 2-3 նարնջի կեղեւ ու երեք ժամ թրմել:

Լիարժեք սնունդ: Սննդակարգում հավելել А, Е, В եւ С վիտամիններով հարուստ մթերքներ՝ բանաններ, ընկույզ, գազար, կաղամբ, մանդարին:

Աղբյուրը՝ Liza.ua

09.02.16 | հասարակություն