Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչ անել, երբ կինը արտասվում է

Կանացի արցունքների 99 տոկոսը կազմված է ջրից, մի քիչ սպիտակուցից եւ մի պտղունց աղից։ Իսկ ինչպես է այս բաղադրությունը այդքան մեծ ազդեցություն ունենում տղամարդկանց վրա։

Անգամ ամենաառնական տղամարդիկ վախենում են կանացի արցունքներից եւ փորձում են ամեն ինչ անել իրենց սիրելիի աչքերում արցունք չտեսնելու համար։ Գոյություն ունեն տղամարդկանց երեք տեսակ. 1) նրանք, ովքեր իսկապես վախենում են կնոջ արցունքներից եւ թույլ չեն տալիս, որ նա «Տիտանիկը» երկրորդ անգամ դիտի, 2) տղամարդիկ, որոնք ծաղրում են կանացի արցունքները, 3) եւ նրանք, որոնք չեն վախենում այս արցունքներից, այլ փորձում են անկեղծորեն սփոփել կնոջը եւ հանուն իրենց սիրելի ուրախ եւ բարձր տրամադրության պատրաստ են ամեն ինչի։

Այսպիսով, կանացի արցունքներից խուսափելու կամ նրան սփոփելու համար հարկավոր է պարզել կնոջ արցունքների պատճառը։ Հիշեք, եթե նա ինչ-որ մեկի կինը կամ ընկերուհին է, ուրեմն դուք չեք կարող հանգստացնել նրան։ Իսկ եթե կինը ոչ մեկին չի պատկանում, ուրեմն շտապեք գրավել նրան։ Վերջին պարագայում, եթե կինը շարունակում է լաց լինել, ուրեմն նա երջանկությունից է արտասվում։ Երբ ձեր կինն է լաց լինում, նրան միայնակ մի թողեք, որպեսզի ոչ մեկը չմտածի, որ կարող է գրավել նրան։ Փորձեք որքան հնարավոր է ուշադիր ու հոգատար լինել նրա նկատմամբ։

Եթե կինը լաց է լինում չի կարելի  նրան հարցնել. «Ի՞նչ ես ուզում», «Ո՞վ է մեղավոր», «Ինչ արած»։ Այս հարցերից առաջինը կհարվածի ձեր գրպանին, իսկ վերջին երկուսը կվիրավորի նրա հպարտությունը։

Խելացի տղամարդիկ նվերներ են տալիս միայն ուրախ կանանց։ Փորձեք հարաբերություններում հաստատել այս կանոնը, որպեսզի փոխեք կնոջ բնավորությունը։

Եթե դուք հետեւել եք բոլոր կանոններին, բայց կինը շարունակում է լաց լինել՝ չնայած արտառոց ոչինչ տեղի չի ունեցել, ուրեմն նա հենց ձեր սփոփանքի կարիքն ունի, եւ միայն դուք կարող եք օգնել նրան։ Պետք է մոտենալ կնոջը, քնքշաբար գրկել նրան եւ մաքրել նրա արցունքները։ Հենց այդ պահին կինը կմոռանա իր բոլոր խնդիրները եւ կփարվի ձեզ։

 

 

Աղբյուրը՝ Creu

 

30.07.15 | հասարակություն