Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչն է ձեզ խանգարում դարձյալ սիրել

ԽՈՑԵԼԻ ԼԻՆԵԼՈՒ ՎԱԽԸ

Երբ մենք նոր հարաբերություններ ենք սկսում, վաղ թե ուշ անցնում ենք որոշ սահմաններ եւ մարդուն թողնում ենք մեր տարածք, նրա առաջ բացում ենք մեր հոգու նվիրական մասերը: Մենք չգիտենք, թե արդյոք նոր տղամարդը կարդարացնի մեր վստահությունը եւ ճանապարհ ենք սկսում դեպի անհայտություն: Ցանկացած նոր մարդու հետ հարաբերությունները աշխարհների հպում են, որը նման է անծանոթ մոլորակում վայրէջք կատարելուն: Նման ծանոթությունը կարող է ամենատարբեր հետեւանքների հանգեցնել եւ հաճախ անկեղծություն եւ բացություն է պահանջում: Երբ անցյալում ցավոտ փորձառություն կա, դա վախեցնում է:   Մարդուն սկզբունքորեն հատուկ է զգուշավորությամբ վերաբերվել ամեն նորի:  Երբ խոսքը վերաբերում է մտերիմ հարաբերություններին, ներքին անվտանգության համակարգն աշխատում է ամբողջ հզորությամբ:  Չէ որ թույլ տալ ինքն իրեն սիրել նշանակում է, ի թիվս այլ բաների, իրական ռիսկի դիմել, վստահել, ինչ-որ առումով կախված դառնել եւ դրանից` շատ խոցելի:  Մենք չենք կարող հարյուր տոկոսով իմանալ, թե զուգընկերն ինչպես կվարվի այդ վստահության հետ եւ անպաշտպանության բարձրագույն աստիճանի:  Այդպես ծնվում են բազմաթիվ ոչ միշտ հիմնավոր ստուգումներ եւ զուգընկերոջը ճանաչելու փուլեր: Այդ վախին հանդիպելով` մենք ընտրություն ենք կատարում. քայլ անել դեպի դատարկություն, որտեղ մենք գիտակցաբար ընտրում ենք նորից բացվելը եւ տղամարդուն վստահելը, թե   պահպանել կայունությունը եւ իրավիճակի նկատմամբ վերահսկողությունը:  

ՆՈՐ ՑԱՎԻ ԵՎ ՆՈՐ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՎԱԽԸ

Երբ մենք հաջողությամբ հաղթահարել ենք մտերմանալու վախը եւ կարողացել ենք վստահել, գալիս է նոր ֆոբիաների ժամանակը: Որքան ավելի խորանում ենք հարաբերություններում, այնքան ուժգին կարող է իրեն զգացնել տալ այն հիշողությունը, թե  ցավոտ է կորցնել այն, ինչ քեզ համար թանկ է:  Մենք սկսում ենք գնահատել այն նորը, որ հայտնվել է մեր կյանքում տղամարդու հետ:  Եվ, հիշելով անցյալը, հանդիպում ենք կորստի վախին: Երբ կյանքը լի է սիրով, նոր երանգներով, ավանդույթներով եւ գույներով, կորստի մասին մտքերը կարող են բառացիորեն կպչուն եւ կաթվածահար անող լինել:    Այդ վախը շատ վտանգավոր է հարաբերությունների համար եւ մեզ խանգարում է ապրել այստեղ եւ այժմ, վայելել այն, ինչ կա:  Փորձելով հերքում գտնել այդ վախի համար, մենք հաճախ սադրում եւ ստուգում ենք զուգընկերոջը, ներքաշվում ենք մեր տղամարդու հետ անիմաստ սկանդալների եւ վեճերի մեջ: Որոշ հատկապես հուսահատ կանայք ուղղակի խզում են հարաբերությունները` ենթագիտակցաբար փորձելով պաշտպանվել հնարավոր ցավից:   Ամենից հաճախ այդ ներքին որդը թաքնվում է լիովին տրամաբանական պահանջների եւ հույզերի արդարացումների տակ. այդ անակնհայտության մեջ է հենց նրա նենգությունը:  Ըստ էության, մենք վախենում ենք վստահությունից եւ դրա հետ կապված հնարավոր ցավից, այդ պատճառով սկսում ենք հարյուրավոր պատճառներ փնտրել հարաբերությունների խզման կամ պահանջների հիմնավորման համար:  Ցանկացած հարաբերություն հակամարտություն է դրական իմաստով, ինչպես նաեւ ինքներս մեզ ավելի լավ ճանաչելու եւ ավելի ներդաշնակ անձ դառնալու հնարավորություն: Այստեղ մենք նաեւ ընտրություն ենք կատարում. գիտակցել սեփական վախերը եւ ընդառաջ գնալ դրանց, ինքներս մեզ հետ անկեղծ լինելով, կամ էլ` ոչ:  Այլ մարդուն մոտենալուն զուգահեռ, գնալով ավելի դժվար է ինքդ քեզ խաբելը եւ պոտենցիալ առումով հնարավոր է գնալով ավելի շատ բան կորցնել: Բայց մենք մեզ եւ մեր զուգընկերոջը ճանաչում ենք` սիրուն ավելի ուժեղ, իսկ հարաբերություններին` ավելի լիարժեք եւ որակյալ դառնալու շանս տալով:    

 

 

Աղբյուրը` Kleo

11.05.16 | հասարակություն | քաղաքականություն