Ի՞նչն է կանանց գրավում տղամարդկանց մեջ

Ինտելեկտ

Կանայք տղամարդկանց մեջ գնահատում են խելքը։ Արտասովոր խելքի ու ինտելեկտի դեպքում ֆիզիկական տվյալները երկրորդ պլան են մղվում։

Պատահական չէ, որ ուսանողուհիները լրջորեն սիրահարվում են իրենց դասախոսներին, չնայած տարիքային հսկայական տարբերությանը։

Սեքսոլոգները հավաստիացնում են, որ տղամարդկանց ինտելեկտը կանանց մոտ սեռական հրապույր է առաջացնում։ Էլ չասենք այն մասին, որ կնոջը խելացի տղամարդու հետ ավելի հետաքրքիր է։ Ըստ երեւույթին դրա համար էլ գերազանցիկ ուսանողները որպես կանոն վայելում են իրենց համակուրսեցի աղջիկների սերը։

1960-ականներին Ամերիկայի առաջին գեղեցկուհի ու սեքս խորհրդանիշ Մերիլին Մոնրոն, որի բազմաթիվ երկրպագուներից էր նաեւ ԱՄՆ նախագահ Քենեդին, հավանաբար նույնպես այդ սկզբունքով էր առաջնորդվում ՝ տղամարդկանց ընտրելիս։

Խոսքը

Ինտելեկտի արտաքին դրսեւորումներից է խոսքը։ Ինտելեկտուալ սահմանափակությունը սովորաբար արտահայտվում է աղքատ բառապաշարով, սխալ առոգանությամբ, ծեծված արտահայտությունների չարաշահումով։ Մտքի աղքատությունը ծնում է պարզունակ խոսք։

Հիմար մտքեր բոլորի ուղեղում են ծնվում, բայց միայն հիմարն է բարձրաձայնում դրանք։

Բոլորն էլ գիտեն, որ «կանայք սիրում են ականջներով» ու հենց խոսքն է, որ կարող է գրավել կամ վանել կնոջը։

Ոչինչ այդքան չի զարգացնում խոսքը, որքան ուսումը, ընթերցանությունը, շփումը խելացի մարդկանց հետ ու ինքնակատարելագործումը։ Շատ կարդացող մարդը ոչ միայն գրագետ ու հագեցած խոսք ունի, այլեւ հետաքրքիր զրուցակից է։

Գրագիտություն

Կանայք սովորաբար տղամարդկանցից գրագետ են, քանի որ ավելի լավ են սովորում։ Ավելի գրագետ մարդը հոգեբանական գերազանցություն է զգում, դրա համար էլ տղամարդկանց խորհուրդ է տրվում չմատնել իրենց անգրագիտությունը։

Իսկ անգրագիտությունը արտահայտվում է ոչ միայն գրավոր այլեւ բանավոր խոսքում՝ հոլովներում եւ այլն։

Նպատակին հասնելու կարողություն

Տղամարդկանց նպատակասլացությունն ու համառությունը կանանց համար շատ արժեքավոր հատկանիշներ են։

Երբ տղամարդը համառորեն ձգտում է նվաճել կնոջ սիրտը, դա սովորաբար հաճելի է կնոջը, որովհետեւ շեշտում է նրա զգացմունքների ուժգնությունը եւ առնական բնավորությունը։

Հաճախ կանայք, մերժելով տղամարդուն, խոստովանում են, որ նա բավականաչափ համառություն չի դրսեւորել։

Հաջողակություն

Կանայք չեն սիրում անհաջողակներին։ Եվ դա բնական է։ Կինը պատասխանատվություն է կրում սերնդի շարունակության համար, բայց չէ՞ որ երեխային ոչ միայն լույս աշխարհ է պետք բերել, այլեւ մեծացնել, ինչի համար ֆինանսական միջոցներ են պետք։

Դրա համար էլ կանանց գրավում են բարեկեցիկ ու հաջողակ տղամարդիկ։

«Զզվելի է, երբ տղամարդը փողի հարցում առատաձեռն չէ։ Ասենք ծնունդ ես գնում կամ հուղարկավորության, իսկ նա փող չունի ու սկսում է սակարկել ․․ Իսկական տղամարդը երբեք այդպես չի անի՝ կհանի ու կտա ինչքան պետք է»,- այսպես են համարում կանայք։

Շատ է գնահատվում նաեւ հուսալիությունը՝ դա կնոջ համար տղամարդու ամենաարժեքավոր հատկանիշն է՝ երբ նրա կողքին կինն իրեն ապահով ու պաշտպանված է զգում։

Ժամանակակից տղամարդու կերպարը փոխվել է եւ առաջին հերթին հենց կանանց պատկերացումերում ու ընկալումներում։ ՀԻմա կանայք շատ են գնահատում անհատական ձեռքբերումները։ Եթե առաջ տղամարդը կարող էր բարեկեցիկ լինել նաեւ ժառանգության կամ որեւէ լավ վճարվող աշխատանքի շնորհիվ ու դա կբավարարեր կնոջը, ապա հիմա կարծես տղամարդուն վայել չէ սեփական գործ չունենալը։

Ժամանակը եւս մեկ փոփոխություն է առաջ բերել՝ հիմա սիրային հարցերում փողը մեծ դեր է սկսել կատարել։ Պետք չէ կանանց միանգամից մեղադրել շահամոլության մեջ՝ երբ տեսնում ես, թե տղամարդը ինչքան գումար է ծախսում կնոջը սիրահետելիս, հասկանում ես, թե որքանով է նա ունակ հոգալ իր ապագա ընտանիքի կարիքները։

Գնահատվում է նաեւ ռոմանտիկ հերոսի տարբերակը՝ կերպար, որը եւ ռոմանտիկ է, եւ միանգամայն ապահովված, ընդ որում նրա դեպքում ամենեւին էլ կարեւոր չէ, թե որտեղից է հայտնվել փողը, ու թե ինչքան փող նա ունի, կարեւորը որ նա այդ գումարը պատրաստ լինի ճիշտ նպատակով ծախսել ՝ օրինակ միլիոն ալ վարդեր գնել իր սիրելի կնոջ համար։ Կարճ ասած՝ մեր ժամանակներում տղամարդիկ նախընտրելի է, որ ավելի առնական լինեն, իսկ կանայք՝ ավելի կանացի։

Աղբյուր՝ Elle.ru

01.11.16 | հասարակություն | քաղաքականություն