Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչն են կարեւորում տղամարդիկ` կազմվա՞ծքը, թե՞ դեմքը

Բազմաթիվ հետազոտություններից հետո գիտնականները պարզել են, թե տղամարդկանց համար ինչն է ավելի կարեւոր` կազմվածքը, թե դեմքը եւ որոշել, որ մեծամասնությամբ տղամարդիկ ընտրում են կազմվածքը:

Նման սեւեռուն ուշադրությունը եւ անթաքույց հետաքրքրությունը կանացի մարմնի կազմվածքը գիտնականները կապում են գնալով ավելի ու ավելի այժմեական դարձող առողջ կենսակերպի, ֆիթնեսի եւ «մարմնի պաշտամունքի» համընդհանուր քարոզչության հետ:

Այն փաստը, որ տղամարդկանց մեծամասնությանը ավելի հաճախ գրավում են փարթամ մարմնակազմությամբ կանայք, եւս լիովին բնական է. տղամարդիկ ենթագիտակցաբար են նման ընտրություն կատարում: Համարվում է, որ «ավազի ժամացույց» կազմվածքով կանայք ի վիճակի են ծնունդ տալ առողջ սերունդ: Այդ պատճառով սննդակարգի անցնելուց կամ նորաոճ միտումներին հետեւելուց առաջ հազար անգամ մտածեք` արդյոք արժե անել դա:

Ի հավելումն այդ ամենին՝ կնոջ մարմնի սահուն ծալքերը եւ կորավուն ձեւերը տղամարդու մեջ խթանում են բուռն երեւակայությունը եւ սեռական ֆանտազիաները. այսպես ասենք` ոչ նիհար աղջկա նայելով, տղամարդը նրանում տեսնում է կրքոտ եւ բուռն խառնվածք: Կանացի «փարթամությունը», որը հատուկ չէ տղամարդկանց կազմվածքին, գրավում է տղամարդկանց, որպես հակադիր մի բան, որպես երկու` արական եւ իգական հիմքերի միավորման գլխավոր սկզբունք:

Կանացի կազմվածքով կրքոտ տարվածությունը բոլորովին չի խոսում այն մասին, թե տղամարդն անտարբեր է դեմքի, այսինքն` կնոջ արտաքին տվյալների նկատմամբ: Ընդհակառակը, կանացի նուրբ դիմագծերը նույնիսկ շատ են գրավում արական սեռի ներկայացուցիչներին: Հարցն այն է, որ տղամարդիկ կարծում են, որ դեմքը հեշտ է փոխել դիմահարդարման, սանրվածքի օգնությամբ, իսկ քաշը եւ դրա հետ կրծքի չափը, հագուստի ոճը եւ քայլվածքը փոխելն այնքան էլ հեշտ չէ: Այդ պատճառով կազմվածքը դեմքի համեմատ ավելի ճշմարտացի ցուցանիշ է, որը հնարավոր է գնահատել ծանոթության հենց սկզբում:

Սակայն, թանկագին աղջիկներ, կանայք եւ տարեց տիկնայք, ինչ էլ ասեն գիտնականները, մեզանից յուրաքանչյուրն անկրկնելի հմայք ունի եւ վառ անհատականություն` այն կարեւոր բանը, որը կգրավի եւ կսիրահարեցնի ձեր միակ տղամարդուն: Գլխավորը` որ արտաքին կերպարը (դեմքը եւ կազմվածքը) ոչ միայն անուն լինեն, այլեւ բովանդակություն ունենան, համադրվեն լավ շարժուձեւի, բարի բնավորության, հմայքի եւ քնքշանքի հետ, իսկ մնացած ամեն ինչը հնարավոր է շտկել համատեղ եւ երջանիկ կյանքի ընթացքում:

Աղբյուրը` La Viva.ru

19.05.16 | հասարակություն