Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ի՞նչն արժե գաղտնի պահել

Ամեն ինչ իր ժամանակն ունի: Կա անկեղծության ժամանակ, կա նաեւ խորհրդավորության ու գաղտնիքի ժամանակ: Կիրթ մարդը գիտի, թե վարքագծի ո՛ր տեսակն է տեղին այս կամ այն իրավիճակում: Մի խոսքով գաղտնիքը նույն սուտը չէ, դա կիրթ վարքագծի բաղկացուցիչներից մեկն է:

1. Առաջին բանը, որը պետք է գաղտնի պահել՝ ուժեղ դեղի բաղադրատոմսն է, որի մասին միայն դուք գիտեք: Թվում է, թե նման բաղադրատոմսի մասին պետք է անխտիր բոլորին պատմել, բայց իրականում, եթե մարդիկ սխալ գործածեն այն՝ էֆեկտը լրիվ հակառակը կլինի: Ուժեղ դեղամիջոցը կարող է հեշտությամբ վերածվել մահացու թույնի: Եվ քանի որ այս աշխարհը լի է այնպիսի մարդկանցով, ովքեր ուզում են արագ հարստանալ, ցանկացած արդյունավետ տեխնոլոգիա միանգամից պատճենվում է ու կիրառվում ամուրեք ՝ որտեղ պետք է կամ պետք չէ: Արդյունավետ դեղամիջոց պատրաստելը քիչ է, պետք է նաև այն ճիշտ կիրառել, իսկ օգտագործման նրբությունները կախված են որոշակի հանգամանքներից, ու դրանք միայն լավ մասնագետը կարող է հասկանալ: Դրա համար էլ ուժեղ դեղերի բաղադրատոմս իմացողները չեն շտապում այն հայտնել բոլորին ու շատ ճիշտ են անում, հակառակ դեպքում մեր աշխարհը կհեղեղվեր դեղերի պատճեններով, այսինքն իսկական թույներով:

2. Իմաստունների երկրորդ խորհուրդը ձեր արած բարի գործերը գաղտնի պահելն է: Բարի գործը բացառիկ երեւույթ է այս աշխարհում, դրա համար էլ այն պետք է պաշտպանել ՝ որպես իսկական գանձ: Իսկ գանձը կարելի է պաշտպանել միայն գաղտնիքով: Ոչ մեկին մի պատմեք, թե որտեղ եք պահում ձեր գանձը: Եթե անընդհատ պարծենաք բարի գործերով, դուք միանգամից կզրկվեք այն ամբողջ բարիքից , որը ձեռք էիք բերել ձեր բարեգործության շնորհիվ: Ինչպե՞ս՝ կհարցնեք: Գործն արդեն արված է, ինչպե՞ս է հնարավոր զրկվել դրա արդյունքից: Բանն այն է, որ գործն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ մեր գիտակցության մեջ մարում են դրա վերաբերյալ վերջին զգացմունքները: Ու եթե այդ վերջին զգացմունքը հպարտությունն է կամ ինքնասիրությունը, ուրեմն արված գործն անիմաաստ էր ու ոչ մի բարի արդյունք չի տա:

3. Երրորդ բանը, որի մասին իմաստունները խորհուրդ չեն տալիս շատախոսել՝ ճգնավորությունն է: Չարժե աջուձախ պատմել, թե ինչպես եք դուք ինքներդ ձեզ սահմանափակում սննդի, քնի, սեռական հարաբերությունների եւ շատ այլ բաների հարցում: Ճգնավորությունն օգուտ է բերում միայն այն ժամանակ, երբ այն համադրվում է ճիշտ զգացմունքային ֆոնի հետ: Բայց եթե դուք միայն արտաքուստ եք ասկետ, իսկ ներսում ձեզ խժռում է ուրախությունն ու պարծանքը ձեր ձեռքբերումների ու կամքի ուժի համար, ուրեմն դա ամենեւին էլ ճգնավորություն չէ, այլ սովորական խաղ: Իսկական ճգնավորությունը ներառում է մարդու ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին աշխարհը: Այնպես որ ձեր անձնական հաղթանակների ու կամքի ուժի մասին գլուխ մի գովեք: Պարծենում են գիտելիքներով , այլ ոչ թե հաղթանակներով:

Աղբյուրը՝ Creu

11.02.16 | հասարակություն