Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ժպտալու յոթ պատճառ

Ժպիտն ակտիվացնում է ուղեղի որոշ գործընթացներ, որոնք դրական ազդեցություն են ունենում մարդու վրա։ Ներկայացնում ենք յոթ պատճառ ավելի հաճախ ժպտալու համար։

1. Ժպիտը երջանկություն է պարգեւում

Ժպիտն ազդանշան է ուղարկում ուղեղին, որ դուք երջանիկ եք, իսկ երբ դուք երջանիկ եք, օրգանզիմում մեծ քանակությամբ էնդորֆին հորմոն է արտադրվում։ Արդյունքում ձեր տրամադրությունը բարձրանում է։

2. Ժպիտը երջանկություն է պարգեւում ձեզ շրջապատող մարդկանց

Ժպիտը վարակիչ է։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երբ մարդը տեսնում է իր ժպտացող ընկերոջը կամ ընկերուհուն, նա ինքնաբերաբար սկսում է ժպտալ եւ նրա տրամադրությունը նույնպես բարձրանում է։

3. Ժպիտն ավելի գրավիչ է դարձնում ձեզ

Ժպտացող մարդիկ ավելի գրավիչ են թվում հակառակ սեռի ներկայացուցիչների համար։ Սա բնական երեւույթ է, քանի որ դիմացինը ցանկանում է իմանալ, թե ով եք դուք եւ ինչու եք ժպտում։ Ժպիտը ավելի գրավիչ է դարձնում ձեզ, ուրեմն հանդիպման գնալիս մի մոռացեք ժպտալու մասին։

4. Ժպիտը օգնում է ազատվել սթրեսից

Ժպիտը օգնում է ազատվել սթրեսից, հոգնածությունից, տագնապի զգացումից եւ լարվածությունից։ Երբ մենք ժպտում ենք, մեր երջանկության ազդակները «ստիպում են» ազատվել սթրեսից, ինչն էլ դրականորեն է ազդում մարդու առողջության ընդհանուր վիճակի վրա։

5. Ժպիտն ավելի գրավիչ է, քան դիմահարդարումը

Մարդկանց 69%-ը կարծում է, որ ժպտացող կինն ավելի գեղեցիկ է, քան շպարված ու դիմահարդարված կինը։ Ժպտալիս կնոջ դեմքի մկանները ձգում են նրա մաշկը եւ ավելի երիտասարդ տեսք տալիս նրան։

6. Ժպիտը դրականորեն է ազդում մարդու առողջության վրա

Ժպիտը դրականորեն է ադզում մարդու իմունային համակարգի վրա։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ծիծաղը այրում է ճարպերը, նպաստում արյան շրջանառությանը, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը, կարգավորում քունը։

7. Ժպիտը հաջողակ է դարձնում ձեզ

Ժպտադեմ մարդիկ ավելի ինքնավստահ են թվում։ Գործնական հանդիպումների ժամանակ հարկավոր է ժպտալ, քանի որ այդպես դուք ավելի պատվարժան, վճռական եւ ինուրույն մարդու տպավորություն կթողնեք։

Աղբյուրը՝ Fit4brain

09.10.15 | հասարակություն | մեքենա մոդա