Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ժողովրդական փորձված բաղադրատոմսեր մրսածության դեմ

Ոչ ոք չի սիրում հիվանդանալ, սակայն աշնանը դժվար է խուսափել մրսածությունից: Այս 10 խորհուրդները կօգնեն ձեզ արագ հաղթահարել մրսածությունը:

1. Մրսածության առաջին նախանշանների դեպքում վերցրեք թարմ սոխ: Անհրաժեշտ է շնչել սոխի գոլորշին: Կրկնել օրական 3-4 անգամ:

2. Ճզմել 100 գ սխտորը, մեկ բաժակ օղի ավելացնել և խառնել: 1 կաթիլ կաթեցնել լեզվին, պահել բերանի մեջ և այնուհետև կուլ տալ: Կրկնել 3-4 օրվա ընթացքում մի քանի անգամ:

3. Մանրացնել կիտրոնը կեղևի հետ և ձեթ ավելացնել: Քսել քթին օրական մի քանի անգամ: Կարելի է նաև քսել լնդերին ուտելուց առաջ և հետո:

4. Վերցնել 1,5 լ եռացրած ջուր, ավելացնել 1 ճաշի գդալ խոշոր աղ, մեկ կիտրոնի հյութ և 1 գ ասկորբինաթթու: Խառնել և խմել 1,5 ժամվա ընթացքում:

5. 1 կիտրոնը մեկ րոպե թողնել եռացրած ջրի մեջ, այնուհետև կեղևի հետ աղալ: Խառնել 100 գ կարագի և 1-2 ճաշի գդալ մեղրի հետ: Խմել 1 ճաշի գդալ յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:

6. Բարձր ջերմության ժամանակ անհրաժեշտ է վերցնել 2 թարմ կարտոֆիլ, քերել, միատարր զանգված ստանալ, խառնել 1 ճաշի գդալ խնձորի քացախի հետ: Ստացված զանգվածը դնել ճակատի վրա, 2 ժամից փոխել և նոր թրջոց դնել:

7. Երկու շիշ թարմ գարեջուր վերցնել, մի պտղունց դարչին, 3-4 պճեղ մեխակ և լիմոնի կեղևներ ավելացնել: Ձվի երեք դեղնուց խառնել 2-4 բաժակ շաքարավազի հետ, խառնել, մինչև փրփրի: Ստացված զանգվածի մեջ ավելացնել գարեջուրը և խառնելով դնել կրակին, սակայն չեռացնել: Խմել 1-1,5 բաժակ:

8. 4 ճաշի գդալ չոր ազնվամորու պտուղները լցնել 500 մլ եռացրած ջրի մեջ, թրմել 20 րոպե: Խմել երեկոյան միաժամանակ 2 բաժակ:

9. Մրսածության և վիրուսների դեմ պայքարի հրաշալի միջոց է սխտորը: Այն անհրաժեշտ է քսել ատամներին ամեն օր:

10. Կարելի է նաև 100 մլ գինի տաքացնել, ավելացնել 1/4 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ մեղր: Խմել քնելուց առաջ տաք վիճակում:

 

 

22.10.15 | ժողովածու