Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ժողովրդական նշաններ, որոնք միշտ արդյունավետ են

Որպեսզի երթուղայինը վերջապես գա, անհրաժեշտ է ծխել: Եթե վերջին ծխախոտն է, երթուղայինը կգա դեռեւս մինչեւ երկրորդ անգամ ծուխ քաշելը, անկախ չվացուցակից: 

Անձրեւ չե՞ք սիրում: Ձեզ հետ միշտ անձրեւանոց վերցրեք: Որքան էլ մռայլվի երկինքը եւ խաբեն կանխատեսումները, անձրեւ չի գա, մինչեւ որ ցրվածության հետեւանքով անձրեւանոցը տանը թողնեք: 

Եթե շատ եք ուզում սեքսով զբաղվել, բայց ժամադրության հեռանկարները հստակ չեն, ոչ մի դեպքում մազահանություն մի արեք: Հմայքի էֆեկտի ավելացման համար խորհուրդ է տրվում հին վարտիք հագնել եւ վաստակավոր կրծկալ: 

Եթե կյանքը բարեկեցիկ է եւ այնքան չափված-ձեւված, որ ուզում եք ձեզ թափ տալ, ջանացեք երազում ձուկ տեսնել: Սա երկարացված գործողությամբ ամենաուժեղ նշանն է: Դրանից հետո առնվազն 18 տարի դուք կապրեք աներեւակայելիորեն ուրախ եւ հագեցած կյանքով: 

Եթե ընտանիքի անդամների ուշադրության կարիքն եք զգում կամ էլ զանգի եք սպասում, ժամանակ մի կորցրեք: Ուղղակի ցնցուղի տակ մտեք: Այդ   5 րոպեի ընթացքում աշխարհում բոլորը կզանգեն ձեզ, ներառյալ համադասարանցիները, որոնց հետ չեք շփվել վերջին 20 տարվա ընթացքում, փոստատարն անպայման ծանրոց կբերի, ազգականները կսկսեն դռան հետեւից գոռալ՝ «դե, արագացրու», իսկ երեխային շտապ գիշերանոթ պետք կլինի  (իսկ դա լոգասենյակում է):

 

Աղբյուրը` pics.ru

 

21.04.16 | հասարակություն