Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ժամադրությունների տասը կանոն, որոնք պետք է խախտել

Ժամադրությունը լուրջ գործ է, իսկ ցանկացած լուրջ գործի պետք է նույնքան լուրջ վերաբերվել: Եթե դուք ուզում եք, որ ձեր ժամադրությունը հաջող լինի, անպայման կարդացեք այս հոդվածը:

Ժամադրությունների վերաբերյալ բազմաթիվ կանոններ կան, որոնք ուղղված են համապատասխան զուգընկեր ձեռք բերելուն, բայց դրանցից շատերը արդեն հնացել են ու ավելի շատ վնաս են պատճառում, քան օգուտ: Դրա համար էլ խաղեր խաղալու փոխարեն պարզապես հավատարիմ մնացեք ինքներդ ձեզ, ու հաջող հարաբերությունների ձեր շանսերը կաճեն:

Ահա այն կանոնները, որոնք արժե խախտել, եթե դուք իրականում ուզում եք լավ ժամանակ անցկացնել ու հարաբերությունները հաջող ձեւով սկսել:

1. Առաջին ժամադրության ժամանակ «լուրջ» թեմաներից խուսափելը

Ավանդական կանոններից մեկը խորհուրդ է տալիս առաջին ժամադրության ժամանակ չանդրադառնալ լուրջ հարցերի քննարկմանը, դա վերաբերում է եւ քաղաքականությանը, եւ կրոնին, եւ նույնիսկ երեխաների ցանկալի քանակին: Եթե ձեզ համար այս հարցերը սկզբունքային են, ավելի լավ է դրանք միանգամից պարզաբանեք: Պարզապես փորձեք պահպանել զրույցի թեթեւ երանգը ու քննարկել դրանք ժամանադրության երկրորդ կեսին:

2. Ծրագրված սեքս

Շատերն են լսել «ոչ մի սեքս առաջին ժամադրության ժամանակ» կամ «սեքսը միայն երրորդ ժամադրության ժամանակ» ավանդական կանոնների մասին: Ինտիմը պետք է պայմանավորված լինի հաստատված կապով ու զգացմունքներով: Ոչինչ չպարտադրող սեքսը կարող է ավարտվել հրաշալի հարաբերություններով, ու առնվազն հիմարություն է հետաձգել այդ պահը՝ զուտ ինչ -որ կանոնի հետեւելու համար: Կարեւոր չէ, թե ինչ կորոշեք, համոզվեք, որ զուգընկերը ձեզ հետ համամիտ է, մի շտապեք, բայց եւ մի ձգձգեք սեքսը հնաոճ կանոնների պատճառով:

3. Երկրորդ անգամ՝ շուտ հանդիպելուց հրաժարվելը

Խաղերը լավագույն տարբերակը չեն, եթե դուք խորը հարաբերություններ եք փնտրում: Եթե դուք մերժեք, համարելով, որ դա այդքան էլ լուրջ չէ, ապա դրանից ոչ մի օգուտ չի լինի: Եթե դուք ուզում եք հանդիպել՝ ապա համաձայնեք ձեր զուգընկերոջ առաջարկին, եթե իհարկե այն չի հակասում ձեր սեփական ծրագրերին:

4. Նախկինների մասին խոսակցություններից խուսափելը

Ժամադրությունների համար կայացած կանոններից մեկը՝ «ոչ մի խոսակցություն նախկիննեի մասին» նույնպես վերանայման կարիք ունի: Միանգամայն նորմալ է, եթե դուք հիշատակեք ամուսնալուծության կամ հարաբերությունների դադարեցման մասին, եթե իհարկե դուք այդ թեմայի վրա շատ երկար կանգ չառնեք: Կենտրոնացրեք ձեր ուշադրությունը այն դասի վրա, որը քաղել եք ձեր նախորդ հարաբերություններից ու մի նշեք, որ ձեր բախտը տղամարդկանց հարցում չի բերում:


5. Հարաբերություններից հրաժարվելը, եթե ձեր միջեւ անմիջապես կայծ չի բռնկվել

Եթե դուք հավատում եք, որ սերը պետք է առաջին հայացքից լինի, ապա ամենայն հավանականությամբ մենակ կմնաք: Նույնը վերաբերում է նաեւ այն համոզմունքին, որ պետք է հանդիպել միայն նրանց հետ, ում նկատմամբ անմիջապես ձգողականություն եք զգացել: Եթե առաջին ժամադրությունը նորմալ է անցել, ու դուք շատ ընդհանուր բաներ ունեք՝ նախասիրություններից սկսած մինչեւ հիմնարար արժեքներ, ուրեմն ձեր զուգընկերոջը եւս մեկ հնարավորություն տվեք: Ձգողականությունը կարող է հայտնվել, երբ դուք ավելի լավ ճանաչեք իրար, բայց արժե ուշադրություն դարձնել դրա նույնիսկ ամենափոքր դրսեւորումներին:

6. Եթե նա է վճարում՝ ուրեմն իրեն տղամարդ է զգում

Որոշ տղամարդիկ իրենց ստորացած են զգում, եթե չեն վճարում ամեն ինչի համար, իսկ մյուսներին վիրավորում է, որ դուք չեք ուզում կիսել ծախսը: Դրա համար էլ այս կանոնը պետք է խախտել առաջին իսկ ժամադրության ժամանակ: Դրան մեծ նշանակություն մի հաղորդեք, ու եթե նա է վճարում ճաշի համար, ուրեմն դուք կարող եք վճարել ըմպելիքի կամ էլ սուրճի համար:

7. Հույս դնել, որ զուգընկերը կունենա պահպանակ

Որոշ բաներ կարող են մեկ ակնթարթում փչացնել երեկոն, օրինակ երբ հագսւտը հանելուց հետո հանկարծ հայտնաբերում եք, որ ոչ ոք պահպանակ չունի: Հույս մի ունեցեք, որ ձեր զուգընկերն անպայման կունենա պահպանակ, առավել եւս որ դրանց համար ձեր պայուսակում հաստատ ավելի հեշտ է ազատ տեղ գտնելը:

8. Միշտ ընտրել որոշակի տեսակի տղամարդկանց

Մոռացեք այն կանոնի մասին, որի համաձայն դուք համաձայնում եք ժամադրության գնալ միայն այն տղամարդկանց հետ, որոնք համապատասխանում են ձեր երեւակայության հիասքանչ արքայազնի կերպարին: Նույնիսկ եթե դուք երկրորդ ժամանադրության չգնաք այն մարդու հետ, որը ձեզ դուր չի եկել, սովորեք կարեւորել այպիսի բաներն, ինչպիսիք են ընդհանուր արժեքները ու զգացմունքային համատեղելիությունը:

9. Հույս մի ունեցեք, որ ժամադրությունների որոշակի քանակից հետո դուք նրա միակն եք

Դուք կարող եք տղամարդու հետ հանդիպել բարում,համացանցում կամ էլ ձեր ընկերների տանը, բայց ամեն դեպքում չարժե համարել, որ դուք նրա միակն եք: Կա ժամ..
Կա ժամադրությունների որոշակի քանակություն, որից հետո միայն հարաբերությունները կարելի է լուրջ համարել, դրա համար էլ եթե մոնոգամիայի կողմնակից եք, բացահայտ քննարկեք այդ հարցը:

10. Չարժե չափից շատ վստահել ուրիշների կարծիքներին

Եթե դուք զգում եք, որ պետք է խորհրդակցեք ձեր ընկերուհու կամ էլ մոր հետ, խախտեք այս կանոնը: Հարազատ մարդու կարծիքը միշտ էլ կարեւոր է, բայց նախ փորձեք լիարժեք կապ հաստատել ձեր զուգընկերոջ հետ:

Աղբյուր՝ — Kleo

18.11.15 | հասարակություն | սպորտ