Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Թևատակերի քրտինքի հոտից ազատվելու 10 միջոց (ֆոտո)

Միշտ տհաճ է, երբ քրտինքի հոտ ես զգում կողքիդ կանգնածից: Բայց ավելի տհաճ է, երբ այդ հոտը զգում ես ինքդ քեզնից: Fishki.net-ը ներկայացրել է լավագույն խորհուրդները, որոնք կօգնեն ազատվել այդ տհաճ հոտից:

1. Կրեք միայն բնական կտորներից կարված ներքնազգեստ և հագուստ, քանի որ սինթետիկ նյութերը նպաստում են քրտնարտադրությանը:

2. Ազատվեք ավելորդ վախերից: Գնալով նոր աշխատատեղ, հասարակավ ելույթ ունենալուց կամ էլ առաջին ժամադրության ժամանակ մարդկանց մեծամասնությունը անհիմն անհանգստություն է զգում, որն առաջանում է անորոշությունից: Հաճախանում են նրանց սրտի զարկերը և թևատակերի ուժեղ քրտնարտադրություն է զգացվում: Վախերի դեմ պայքարի համար հարկավոր է պարզել դրանց պատճառներն, ընդունել, որ դուք կարող եք փոխել տվյալ իրավիճակը, այդ պատճառով էլ անհանգստանալու կարիք չկա: Լավ քնեք և փորձեք պոզիտիվ մտածել:

Minolta DSC – lady scrunched in boxused for Hall Rental advert 2010 jv

3. Օգտագործեք հակաքրտինքային միջոց կամ էլ օծանելիք: Սովորություն դարձրեք տանից դուրս չգալ, քանի դեռ այդ միջոցը չեք օգտագործել:
Շատ ուժեղ քրտնարտադրությունը առիթ է հանդիսանում, որպեսզի հակաքրտինքային միջոց օգտագործեք, իսկ սովորական քրտնարտադրության դեպքում օծանելիքն էլ բավական կլինի:

4. Խորը շունչը, մեդիտացիան և ուղղակի լավ ժամանակ անցկացնելը օգնում են խուսափել չափից շատ քրտնարտադրությունից:

5. Թևատակերի քրտնարտադրությունը վերացնելուն օգնում է կոնտրաստային ցնցուղը: Որպեսզի արդյունքն ավելի նկատելի լինի հարկավոր է նման ցնցուղ ընդունել օրական երկու անգամ` ցանկալի է առավոտյան և երեկոյան: Դրա հետ մեկտեղ ջուրը պետք է աստիճանաբար փոխվի: Պետք է 4 փուլով տաք ջրից անցում կատարել սառին: Որոշ ժամանակ անց փուլերի քանակը պետք է հասցնել 7-ի:

6. Օգտակար է ընդունել ընդհանուր ամրացնող միջոցներ` երկաթ, կալցիում, ֆոսֆոր, , կատվախոտ, պոլիվիտամին, բուժիչ դեղաբույսերի թուրմեր:

7. Ալկոհոլը, սխտորը, սուրճը, սոխը ավելի լայն տարածված մթերքներն են, որոնք մարմնի տհաճ հոտ են առաջացնում: Առավոտյան սուրճը ուժեղացնում է քրտնարտադրությունը օրգանիզմի վրա կոֆեինի ազդեցության շնորհիվ: Քրտնարտադրությունը նվազեցնելու համար կարելի է սուրճը սառած վիճակում օգտագործել: Քրտնարտադրությունն ուժեղացնում է նաև կծու ուտեստների օգտագործումը:

8. Ամենօրյա մարզումները նվազեցնում են քրտնարտադրությունը: Իհարկե, խոսքը այն քրտինքի մասին չէ, որն արտադրվում է հենց մարզումների ժամանակ, ինչ անխուսափելի է և նույնիսկ անհրաժեշտ: Խոսքը այն քրտնարտադրության մասին է, որը կհետապնդի ձեզ անգամ ձմռանը, երբ դուք հանգիստ վիզիկական վիճակում եք: Ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունեցող օրգանիզմը գտնվում է տոնուսի մեջ: Նման դեպքերում խորհուրդ է տրվում լողը:

9. Հատուկ միջոց են բարձր քրտնարտադրության դեմ պայքարող անձեռոցիկները: Բաղադրությամբ այն նման է հակաքրտինքային նյութին, բայց մի առավելություն ունի, ` շատ հեշտությամբ տեղավորվում է փոքրիկ պայուսակում: Այն իրական փրկություն է ճանապարհորդության, գործուղման, պատասխանատու ելույթի ժամանակ:

10. Եթե բարձր քրտնարտադրությունը չի վերանում երկար ժամանակահատվածի ընթացքում, ապա հարկավոր է դիմել բժշկի և պարզել,  արդյոք թևատակերի քրտնազատումը հիվանդության նշան չէ: Չափազանց բարձր քրտնարտարդության դեպքում քրտնում են ոչ միայն թևատակերը, այլև թաթերն ու ափերը:

17.09.15 | ժողովածու | մոդա