Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց վատ է պահում

 

Շարունակելով Հայաստանի շրջափակումը, Հայոց ցեղասպանության մերժումը, և Արցախյան հակամարտության նկատմամբ կանխակալ վերաբերմունքով

 

Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում. «РИА Новости»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Թուրքիան Հարավային Կովկասում իրեն չափազանց ապակառուցողական է պահում՝  նա շարունակում է Հայաստանի շրջափակումը, շարունակում է մերժել ակնհայտը՝ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը, նա հետ է կանգնել Հայաստանի հետ նորմալ հարաբերությունների վերականգնման՝ միջազգային մակարդակով ստանձնած պարտավորություններից, որոնք ստորագրվել են արձանագրությունների տեսքով 2010 թվականին, Ցյուրիխում,- հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարը:- Եվ Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ իր կանխակալ վերաբերմունքով Թուրքիան շարունակում է արդյունավետորեն իրեն մեկուսացնել տարածաշրջանային գործընթացներից»:

Վիգեն Սարգսյանն իր քննադատության մեջ նշել է նաև, որ Թուրքիայի քաղաքականությունն ուղղված է տարածաշրջանի շահերի դեմ:

 

22.02.17 | քաղաքականություն | քաղաքականություն