Թուրքիան հավատում է Սիրիայում հակամարտության քաղաքական կարգավորմանը

 

Անկարան շարունակում է հավատալ սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը: tass-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիբ Էրդողանը: 

 

Նա ադրբեջանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել է. «Մենք վստահ ենք, որ Սիրիայի հակամարտությունը կկարգավորվի միայն քաղաքական ճանապարհով: Սիրիայում քաղաքական անցումային գործընթացին մեր ուժային աջակցությունը շարունակվելու է ինչպես Աստանայում, այնպես էլ Ժնևում կայացած հանդիպումների շրջանակներում»: 

 

Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան կատոգորիկ կերպով թույլ չի տալու ահաբեկչական միջանցքներ ստեղծել իր սահմանին: Այդ իսկ պատճառով թուրքական իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել Սիրիայում հակամարտության քաղաքական լուծման հասնելու համար: 

Թուրք առաջնորդը նաև ընդգծել է, որ իր երկիրը քայլելու է Իրաքի կառավարության հետ համընթաց՝ նպատակ ունենալով այդ երկրում ապահովել խաղաղություն և կայունություն: 

 

30.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն ֆուտբոլ