Թուրքիայում ձերբակալվել է համշենահայ մտավորական Ջեմիլ Աքսուն

armtimes.com.Թուրքիայի Հոպա շրջանում առավոտյան ձերբակալել են համշենմահայ ակտիվիստ, մտավորական Ջեմիլ Աքսուին, այնուհետեւ նրա նկատմամբ կալանքի որոշում է կայացրել: Ըստ թուրքական Diken գործակալության, նախորդ շաբաթ Աքսուն արդեն հայտնվել էր ոստիկանական բաժանմունքում, նրան ձերբակալել էին, այնուհետեւ` ազատ արձակել:

 

Այսօրվա ձերբակալման պատճառն օրեր առաջ նրանից առգրավված համակարգիչն է եղել: Ոստիկանները, Աքսուի սոցցանցի բաց էջերում դեռեւս չհրապարակված հակապետական գրառումներ են տեսել, մինչ այդ եղել են նաեւ հրապարակվածները:

 

Իսկ համակարգիչը նրանք առգրավել էին օրերս` Ջեմիլ Աքսուի կնոջ` Նուրջան Աքսուի ձերբակալության ժամանակ, երբ խուզարկել են տունը:

 

Ջեմիլ Աքսուն Սամսունում ուսանելու տարիներին ակտիվ մասնակցել է ձախակողմյան շարժումներին, եղել է Մարքս-լենինյան կոմունիստական կուսակցության անդամ, 19 տարեկանում 1996 թվին ձերբակալվում է, մեղադրվում է ահաբեկչական կազմակերպության անդամակցելու մեջ, 8 տարի անցկացրել է Անկարայի, Բուրդուրի, Բուրսայի, Էդիրնեի բանտերում:

 

Ազատվելուց հետո ինն ամիս իշխանություններից թաքնվել է, որ բանակ չգնա: Ազատության մեջ ամուսնանում է, ապա ծառայում է բանակում մեկուկես տարի: Ոչ մի կուսակցության անդամ չի, այսուհանդերձ ակտիվ մասնակցում ու կազմակերպում է ընդդիմադիր ձախ շարժումները: Ստեղծել է «Մի կյանք. մշակույթի եւ բնապահպանության միություն» («Bir Yaşam») հասարակական կազմակերպությունը, խմբագիրն է իր հիմնադրած համանուն «Բիրյաշամ» ամսագրի:

 

 

 

 

26.10.17 | քաղաքականություն