Թուրքիայում համացանցով ահաբկչություն քարոզելու մեղադրանքով ձերբակալվել է 1700 մարդ

Թուրքիայում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել է 1734 մարդ սոցիալական ցանցերում ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով:

 

korrespondent.net-ի փոխանցմամբ` համացանցում ահաբեկչություն քարոզելու մեղադրանքով ընդհանուր առմամբ ձերբակալվել է 4 հազար մարդ, սակայն ավելի ուշ նրանցից 1300-ին բաց են թողել: 

Ոստիկանությունը բացահայտել է գրեթե 70 հազար սոցցանցային էջեր, որոնցից իրականացվել է ահաբեկչական խմբավորումների կամ հարձակումների մասին քարոզչություն: 

Նշվում է, որ 18 հազարից ավելի կասկածյալներ կարող են ձերբակալվել, երբ դատախազությունը համապատասխան հրամաններ կտա: Բացի այդ, ոստիկանությունն աշխատում է օտարերկրյա էջերի օգտատերերին հայտնաբերելու ուղղությամբ, որոնց հետ նույնպես իրականացվել է ահաբեկչության քարոզչություն: 

 

23.02.17 | քաղաքականություն