Թուրքական հատուկ ծառայությունները մեկ շաբաթվա ընթացքում ոչնչացրել են 70-ից ավելի քուրդ զինյալների

 

Հակաահաբեկչական գործողությունների արդյունքում թուրքական հատուկ ծառայությունները սպտեմբերի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում չեզոքացրել են 72  քուրդ զինյալի: 

Interfax-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդվում է Թուրքիայի Զինված ուժերի գլխավոր շտաբիտարածած հայտարարության մեջ: 

 

Նշվում է, որ հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է Թուրքիայի զինված ուժերի 8 զինծառայող, ևս 11-ը՝ ստացել են մարմնական վնսվածքներ: 

 

Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ ուղղված հակաահաբեկչական գործողություններն ընթացել են թուրքական Հաքքար, Շիրնակ, Էրզրում, Սիրտ, Դիյարբեքիր, ինչպես նաև Իրաքի հյուսիսային շրջաններում: 

 

27.10.17 | քաղաքականություն