Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Թեստ. «Ձեր կյանքի անիվը»

Առաջարկում ենք մի հետաքրքիր վարժություն, որը պետք է անել ամսական առնվազն մեկ անգամ, որպեսզի տեսնեք, թե ինչով եք անցնում ձեր կյանքի ուղին:

Ցանկացած մարդու կյանք տարբեր բաղկացուցիչներ ունի՝ ընտանիք, բիզնես, նախասիրություն, հանգիստ: Շատ կարեւոր է  հավասարակշռել բոլոր ուղղությունները: Հակառակ դեպքում ձեր փոխարեն կյանքը կանի դա:

Ահա մի պարզ ու հոգեբանության մեջ լայնորեն կիրառվող վարժություն.

Վերցրեք մի թղթի կտոր ու դրա վրա նկարեք այն անիվը, որը պատկերված է ստորեւ:

Անցած տարվա ձեր հաջողությունները յուրաքանչյուր ոլորտում գնահատեք 1-10 սանդղակով: Իսկ հետո ձեր հաջողությունների նիշերը շրջանաձեւ իրար միացրեք:

Կստացվի ձեր անձնական «կյանքի անիվը», որը պատկերավոր ցույց կտա, թե հատկապես ինչին պետք է դուք ավելի շատ ժամանակ հատկացնեք, իսկ ինչին՝ ավելի քիչ:

Մի հուսահատվեք, եթե ձեր սանդղակներից ոչ մեկում չկա 10 բալ գնահատական կամ եթե ձեզ մոտ ոչ թե շրջան է ստացվել այլ վեցանկյուն: Սա ձեր նոր, ավելի լավ կյանքի սկիզբն է: Բացի դրանից, դուք կարող եք նաեւ յուրաքանչյուր բաժնի համար առանձին անիվ նկարել ու այն մանրակրկիտ մշակել:

Փորձեք այս վարժությունն ամեն ամիս անել: Դրական փոփոխություններն իրենց երկար սպասել չեն տա ու կյանքի անիվը շատ ավելի արագ կպտտվի:

Աղբյուրը՝ adme.ru

17.11.15 | հասարակություն | մոդա