Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Թեստ՝ կանացի էներգիայի վերաբերյալ

Հետեւյալ հարցերին «այո» կամ «ոչ» պատասխանիր .

— Զգո՞ւմ եք կյանքի ուրախությունը, նրա համը:  Զգո՞ւմ եք, որ ձեր կյանքը լի է հաճելի եւ ուրախալի պահերով: Դա կարող է լինել   «համեղ» հանդիպում ընկերուհիների հետ, անկեղծ զրույցներ, ցնցող ուտեստ ռեստորանում, արեւի տաք ճառագայթները ձեր դեմքին: Եվ այլ հաճելի մանրուքներ, որոնք ձեր կյանքը համեղ եւ լեցուն են դարձնում:  

— Ձեր մարմնին թույլատրո՞ւմ եք հաճելի ուրախություններ՝ մերսում, մատնահարդարում, պեդիկյուր, սպա պրոցեդուրաներ եւ այլն:  

— Չե՞ք մրցակցում տղամարդկանց հետ: Ցանկություն չունե՞ք նրանց ինչ-որ բան ապացուցել։

— Ձեզ թույլ տալի՞ս եք անլուրջ լինել՝ հիմարություններ անել ու փոքր աղջկա նման ուրախանալ կյանքով:

— Դուք ժամանակ եք անցկացնում բնության գրկում` գեղեցիկ վայրերում, որոնք շոյում են ձեր հայացքն ու բարձրացնում ձեր տրամադրությունը: 

— Դուք կանոնավոր եղանակով ինչ-որ բան անո՞ւմ եք ձեռքով՝  ասեղնագործում եք, նկարում, արարում ու ստեղծում:

— Մարմնական պրակտիկաներով զբաղվո՞ւմ եք՝ յոգա, պարեր եւ այլն, որոնք հաճելի են ձեզ եւ ուրախության զգացում են առաջացնում: 

— Ձեզ համար հե՞շտ է ուրիշներից օգնություն խնդրելը, օգնություն եւ աջակցություն ընդունելը, նվերներ ստանալը: 

—  Դուք ձեզ վրա ավելորդ պատասխանատվություն չեք վերցնում եւ ուրիշներին թույլ եք տալիս սխալնե՞ր գործել: Դուք չեք քննադատում եւ չե՞ք փորձում ամեն ինչ ինքներդ անել: 

Ամեն  «ԱՅՈ»-ի դիմաց ձեզ 10 միավոր նշանակեք: Ամեն «ՈՉ»-ի համար` 0 միավոր:

0 – 40 միավոր. Ձեր կանացի էներգիայի մակարդակը ցածր է: Ձեր գլխավոր էներգիան տղամարդկային է: Ձեզ համար ավելի հեշտ է ամեն ինչ ինքներդ անել, քան ուրիշներից օգնություն խնդրել: Դուք մրցակցում եք տղամարդկանց հետ եւ ուզում եք ապացուցել, որ դուք ամենալավն եք:  Դուք նպատակաուղղված եք արդյունքին եւ ուզում եք ամեն գնով հասնել դրան:  Եվ մշտական լարվածության մեջ եք: Վախենում եք թուլանալ կամ թույլ լինել: Դուք պիտի անընդհատ պահեք  պատշաճությունը: Գլխավորը, առաջնորդը լինեք: Դուք չեք վստահում տարածությանը եւ համարում եք, որ ավելի լավ է իրավիճակը վերահսկողության տակ պահել:  Դուք նաեւ շատ քննադատաբար եք վերաբերվում ձեր մարմնին, ձեզ շատ բան դուր չի գալիս, դուք կուզեիք շտկել կամ փոխել: 

50 – 70 միավոր. Դուք կանացի էներգիայի միջին մակարդակ ունեք: Օգտագործում եք եւ տղամարդկային, եւ կանացի էներգիաներ:  Որոշ իրավիճակներում դուք վստահում եք տարածությանը կամ նրան թույլ եք տալիս օգնել ձեզ: Բայց հարցեր կան, որոնցում նախընտրում եք ամեն ինչ վերահսկողության տակ պահել, արդյունքի հասնել:  Կարող եք ինքներդ ձեզ որոշ թուլություններ թույլ տալ, բայց ուժեղ մնալ:   Կարեւոր է, որ չտարվեք զարգացնելով տղամարդկային էներգիան, որը երբեմն ավելի գրավիչ եւ ավելի արդյունավետ է թվում, քան կանացին: Դուք կարողանում եք ականջ դնել ձեզ, բայց որոշ մարմնական եւ հուզական արգելակումներ ունեք:  

80 – 90 միավոր. Ձեր կանացի էներգիայի մակարդակը շատ բարձր է: Հենց ձեր մասին են ասում  «իսկական կին»: Ձեզ համար տղամարդկանց հետ մրցակցություն գոյություն չունի: Դրա համար էլ տղամարդը ձեզ համար ուղղակի ուրիշն է: Դուք գիտեք ձեր թերություններն ու առավելությունները:   Եվ հմտորեն օգտվում եք եւ մեկից, եւ մյուսից: Դուք հեշտորեն օգնություն եք խնդրում, ընդունում եք նվերներն ու հոգատարությունը:   Միաժամանակ դուք սիրում եք հոգ տանել եւ օգնել այլ մարդկանց: Սիրում եք գործընթացում լինել: Սիրում եք ձեռքով ինչ-որ բան անել:  Ձեր կյանքում հանգամանքներն ամենահաջող կերպով են դասավորվում, գտնվում են պետքական մարդիկ, միջոցներ եւ հնարավորություններ:  Դուք ընդունում եք ձեր մարմինը:  Սիրում եք,  խնամում, փայփայում: Սիրում եք հոգ տանել ձեզ: Շատ ուշադիր եք ձեզ, ձեր մարմնին, զգացմունքներին: 

Աղբյուրը՝ smart-fox.info

19.11.15 | հասարակություն | քաղաքականություն ֆուտբոլ