Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Թեյի հավելումներ, որոնք բնական հակաօքսիդանտներ են

Սեւ եւ կանաչ թեյը վիտամինների եւ սննդանյութերի գանձարան են:

Դրանք բնական հակաօքսիդանտներ են, հանում են սթրեսը, բարձրացնում են տրամադրությունը, տաքացնում են ցրտին: Թվում էր, թե կարող է արդյոք այդ ըմպելիքն էլ ավելի օգտակար լինել: Իհարկե` այո:

Մենք ձեզ համար ընտրել ենք 14 լավագույն բուժական հավելումները, որոնք սիրելի ըմպելիքն էլ ավելի համեղ եւ օգտակար կդարձնեն: Թեյ պատրաստեք, ամրապնդեք իմունիտետը եւ տաքացեք:

1. Չիչխանի պտուղներ

Չիչխանն իր կազմում օգտակար նյութեր պահելու առումով հավանաբար համաշխարհային ռեկորդակիր է: С վիտամիններ, В, Е, К, РР խմբեր, երկաթ, մանգան, օրգանական թթուներ, եւ դա բոլորովին էլ ամբողջական ցուցակը չէ: Չիչխանն օգնում է աղեստամոքսային տրակտի, աղիների հիվանդությունների դեպքում, ամրապնդում է իմունիտետը եւ մեծացնում է օրգանիզմի պաշտպանական ուժերը:

2. Կիտրոն

Չի կարելի շրջանցել նաեւ բոլորի սիրելի կիտրոնը: Այդ միրգը պատկանում է ցիտրուսայինների խմբին եւ հարուստ է С վիտամինով: Կիտրոնով թեյը հրաշալի օգնում է մրսածության եւ վարակիչ հիվանդությունների դեմ: Վիտամինների առավելագույն քանակություն ստանալու համար թեյ խմելուց հետո կիտրոնի մի շերտիկ կերեք:

3. Ցիտրուսային մրգերի չորացրած կեղեւ

Ձեր տատիկը կամ մայրիկը հավանաբար ցիտրուսայիններ են չորացրել դրանք թեյին հավելելու համար: Զինվեք անցած սերունդների կենսական փորձով: Չորացրեք կիտրոնի, նարնջի, մանդարինի կեղեւներ: Դրանք թեյին հավելելով` ոչ միայն հոտավետ, այլեւ բազմավիտամինային ըմպելիք կստանաք:

4. Ուրց

Ուրցի հավելմամբ թեյը իրոք նուրբ եւ անմոռանալի հոտ եւ համ ունի: Այն նաեւ օգտակար է: Այս բույսի զարմանալի բուժական հատկանիշները պայմանավորված են եթերայուղի մեծ քանակությամբ, որը մտնում է ուրցի կազմի մեջ: Նման հավելումով թեյն օգտակար է բրոնխիտների եւ շնչուղիների այլ հիվանդությունների, մրսածության եւ գրիպի բուժման գործում: Բացի այդ, ուրցը մելամաղձության եւ դեպրեսիայի դեմ հրաշալի միջոց է:

5. Անիսոնի պտուղները

Անիսոնի եւ այդ համեմունքի օգտակար հատկանիշներով մարդկությունը շատ վաղուց է զինվել: Անիսոնով թեյը ոչ միայն կամրապնդի իմունիտետը, այլեւ կօգնի երիկամների եւ միզուղիների հիվանդությունների դեպքում, կնպաստի երիկամների քարերից ազատվելուն եւ դրականորեն կազդի աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Այդ բույսն օգտակար է նաեւ շնչուղիների հիվանդությունների դեպքում:

6. Դաղձ

Այս բույսի եթերայուղում մեծ քանակությամբ մենթոլ է պարունակվում: Այդ նյութը, իր հերթին, ցավազրկող, հականեխիչ, հակաբակտերիալ, ընդհանուր առույգացնող եւ ամրապնդող հատկանիշներ ունի: Անանուխը լավ հանգստացնում է եւ հանում է հոգնածության եւ գերլարվածության նշանները:

7. Հապալասի չորացած պտուղներ

Թեյին հնարավոր է նաեւ չորացրած հատապտուղներ հավելել: Սառեցման դեպքում իր օգտակար հատկանիշները պահպանելով` հապալասի պտուղները դրանք ամբողջությամբ կփոխանցեն ըմպելիքին: Հապալասը դրականորեն է ազդում մարդու վրա եւ ամրապնդում է իմունիտետը: Հապալասը վառ արտահայտված մաքրող ազդեցություն ունի եւ օգնում է կանխել աղեստամոքսային տրակտի հիվանդությունները: Այն խորհուրդ են տալիս օգտագործել նաեւ շաքարային դիաբետի, սրտանոթային համակարգի հիվանդությունների պարագայում:

8. Կոճապղպեղի արմատ

Թեյի հավելումների մեջ ժողովրդականություն է վայելում նաեւ կոճապղպեղը: Նման թեյն անպայման արժե համտեսել իմունիտետի ամրապնդման եւ օրգանիզմի պաշտպանական ուժերի բարձրացման համար: Բացի այդ, կոճապղպեղն օգնում է գլխացավի եւ թիկունքի ցավերի դեպքում, հանում է սթրեսը եւ դրականորեն է ազդում մարսողական, սրտանոթային եւ նյարդային համակարգերի աշխատանքի վրա:

9. Կալենդուլայի ծաղիկներ

Այս բույսի բուժիչ հատկանիշները հայտնի են հին ժամանակներից: Կալենդուլան լայնորեն կիրառվում է ինչպես ավանդական, այնպես էլ ժողովրդական բժշկության մեջ: Դրա օգնությամբ բուժում են սրտի, անոթների, մարսողական համակարգի հիվանդությունները: Կալենդուլան նաեւ լավ հակաբակտերիալ միջոց է: Այդ բույսը լավ հանգստացնում է եւ հանում է սթրեսը:

10. Նարդոս

«Նարդոս, լեռնային նարդոս… »: Դրանք ոչ միայն ժողովրդական երգի բառեր են, այլեւ թեյին հավելման հրաշալի տարբերակ: Նարդոսը բուժական բացառիկ հատկանիշներ ունի, որոնք միանգամից մի քանի անգամ մեծացնում են ըմպելիքի օգտակարությունը: Այսպես, այդ բույսն օժտված է հակաբորբոքային եւ սպազմոլիտիկ հատկանիշներով: Բժշկության մեջ կիրառվում է շնչառական հիվանդությունների, սթրեսի, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բուժման նպատակով: Իսկ ինչ համ եւ հոտ ունի նարդոսը:

11. Վարդ

Վարդը թեյին են հավելում ոչ միայն հոլիվուդյան ֆիլմերում: Այս ծաղկի կոկոնները վաճառվում են հատուկ խանութներում: Արժե փնտրել, չէ որ վարդի հավելմամբ թեյը լավ գյուտ կդառնա: Այն հրաշալի հակավիրուսային եւ հակաբակտերիալ միջոց կդառնա: Վարդը լավ համադրվում է պուերի հետ, սակայն այն կարելի է եփել ցանկացած տեսակի հետ: Կոկոնները կուժեղացնեն թեյի հոտը եւ համը:

12. Հասմիկի ծաղիկներ

Եթե ուզում եք վայելել փափուկ համ եւ նուրբ հոտ ունեցող ըմպելիք, թեյին հասմիկ ավելացրեք: Այդ բույսը հանում է գլխացավը եւ ստամոքսի ցավերը, օրգանիզմի վրա հակաբորբոքային եւ հանգստացնող ազդեցություն է ունենում: Հասմիկը հատկապես լավ է համադրվում կանաչ թեյի հետ:

13. Դարչին

Դարչին կարելի է հավելել ոչ միայն սուրճին: Այդ համեմունքի մի փոքրիկ քանակությունը չի փչացնի թեյը: Ավելի լավ է նախընտրությունը տալ մուգ տեսակներին: Դարչինը բարձրացնում է տրամադրությունը, հանում է նյարդային լարվածությունը եւ հոգնածությունը: Բացի այդ, այն բարելավում է օգտակար նյութերի տեղափոխումն օրգանիզմ: Իսկ ինչ հոտ ունի: Այնպես որ, եթե հոգնել եք եւ ուզում եք արագ առույգանալ եւ միաժամանակ ամրապնդել իմունիտետը, այդ տարբերակը ձեզ համար է:

14. Մասուր

Մասուրի կազմի մեջ, առանց չափազանցության, մտնում են տասնյակ օգտակար միկրոտարրեր եւ վիտամիններ, որոնք օրգանիզմին անհրաժեշտ են նորմալ կենսագործունեության համար: Այն ամրապնդում է իմունիտետը, դրականորեն է ազդում աղեստամոքսային տրակտի վրա, հրաշալի կանխարգելիչ միջոց է վարակիչ եւ վիրուսային հիվանդությունների դեմ: Բացի այդ, մասուրն օգնում է երիկամների հիվանդությունների, միզուղիների, աղիների հիվանդությունների դեպքում:

Աղբյուրը` Liza.ua

23.09.16 | հասարակություն