Թայսոն Ֆյուրին ու Վլադիմիր Կլիչկոն պայմանավորվել են ռեւանշ մենամարտի օրվա հարցում

07.09.16 - սպորտ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA եւ WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրիի  ու ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոյի թիմերը պաշտոնապես հաստատել են մենամարտի անցկացման օրը: Այդ մասին հայտարարել է նախկին չեմպիոն Կլիչկոյի մենեջեր Բերնդ Բյեոնտեն, փոխանցում է BoxingScene-ը:

Բռնցքամարտիկների միջեւ ռեւանշ մենամարտը կկայանա հոկտեմբերի 29-ին Մանչեսթերում: Ֆյուրիի եւ Կլիչկոյի մենամարտը պետք է տեղի ունենար հուլիսի 9-ին Մանչեսթերում, սակայն բրիատանացու վնասվածքի պատճառով այն հետաձգվել էր:

07.09.16 | սպորտ