Թալիշի ուղղությամբ հայկական կողմի հարձակման ու կորուստների լուրը՝ ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում

 

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն այսօր Facebook-ի իր էջում անդրադառնալով Թալիշի ուղղությամբ հայկական կողմի հարձակման մասին ադրբեջանական կողմի հրապարակած կեղծ տեղեկատվությանը, այն համարել է ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում:

«Ադրբեջանի ՊՆ-ն վերջապես այսօր հրապարակեց փետրվարի 25-ին իր իսկ կողմից ձեռնարկած հարձակողական գործողությունների արդյունքում ունեցած զոհերի անունները, բայց նաև «չմոռացավ»՝ կողմերի միջև կորուստների մասով «հավասարակշռությունը» պահպանելու համար, հարակից տարածել մի ապատեղեկատվություն, համաձայն որի, իբր անցած գիշեր հայկական կողմը Թալիշի ուղղությամբ ձեռնարկել է հարձակում և «կորուստներ կրելով հետ շպրտվել»,- գրել է Սենոր Հասրաթյանը:- Դե ինչ, ինչպես ասում են՝ երևակայությունը գրավիչ է չափի սահմանում, իսկ այս դեպքում այն ընդունեք որպես ադրբեջանական ցնդաբանության հերթական դրսևորում»:

 

27.02.17 | քաղաքականություն