>-ը հանրային տրանսպորտում ծրագիրն իրականացվեց Րաֆֆու փողոցում և մոտակա կանգառներում. լուսանկարներ

 

Արդեն չորրորդ տարին է, ինչ  Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ ) նախաձեռնությամբ, թեմի երիտասարդաց միությունների անդամները , Սուրբ խաչի գյուտի տոնին ընդառաջ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ,  եւ միությունների հոգևոր պատասխանատու Տ.Պետրոս ավագ քահանա Մալյանի համակարգմամբ իրականացնում են Խաչի քարոզը հանրային տրանսպորտում ծրագիրը :

 

Այս անգամ հոկտեմբերի 28-ին ԱՀԹ-ի երիտասարդները ծրագիրն իրականացրեցին Րաֆֆու փողոցում և մոտակա կանգառներում:  Մինչ ծրագրի մեկնարկը երիտասարդները Ս. Երրորդություն եկեղեցում, երիտասարդական կառույցների հոգևոր համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակցեցին  ընդհանրական աղոթքի, ապա բաժանվելով խմբերի շարժվեցին դեպ Հարավ-արեւմտյան թաղամասի  Րաֆֆու փողոց և մոտակա կանգառներ, որտեղ հասարակական տրանսպորտի վարորդներին նվիրելով խաչեր ու աղոթաթերթեր, առաջարկում են  դրանցով փոխարինել աչքաուլունքները, որն ունի մահմեդական ծագում` խորհրդանշում է Մուհամեդի աղջկա  աչքը , միեւնույն ժամանակ  հանրային տրանսպորտում  ուղեւրոներին եւ վարորդներին ներկայացրեցին  եւ իրազեկեցին  ծրագրի նպատակն ու կարեւորությունը: Վարորդներից շատերն արդեն  ծանոթ լինելով այս ծրագրին սիրով լսում էին ոչ միայն երիտասարդներին  ու տալիս  հարցեր  ծրագրի հետ կապված, այլեւ  նրանցից շատերը  մեծ սիրով իրենց  մեքենաներում կախված հմայիլներն ու աչքի ուլունքները  փոխարինեցին երիտասարդների  նվիրած խաչերով ու աղոթաթերթերով: 

 

Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը խոսելով ծրագրի մասին ասաց. << Որ , երբ մեկնարկում էր այս ծրագիրը, որն ի դեպ երիտասարդների մշտահղացման արդյունք է, կար մտավախություն, որ հասարակական տրասպորտի  վարորդներն ու ուղեւորները  իրենց ճիշտ չեն ընկալի, սակայն ժամանակը  ցույց տվեց, որ ծրագիրը ոչ միայն կարեւոր է ,այլեւ` սպասված ու պահանջված մեր հասարակության կողմից>>: 

 

Հարցին  ինչու  է հայ ազգը այդքան  մեծ տեղ տալիս  աչքի ուլունքին, փղին եւ այլ հմայիլներին, քահանան  պատասխանեց, որ հայ ժողովուրդը խորհրդային միության տարիներին  հոգեւորականների քիչ լինելու հանգամանքով պայմանավորված, չի  կարողացել ստանալ քրիստոնեական հոգեւոր դաստիարակություն , եւ այս փաստով է պայմանավորված, որ նրանք ապավինել են տարբեր իրերի զորությանը, այդ թվում եւ աչքի ուլունքի, որն ունի մահմեդական ծագում, եւ հանդիսանում է Մուհամմեդի դստեր աչքը:

Քահանան տեղեկացրեց նաեւ , որ <<Խաչի քարոզ>>  ծրագիրը սովորաբար իրականացվում է Սուրբ խաչի տոներից առաջ , որոնք հայ առաքելական եկեղեցում 4-ն են  Ս. Խաչի երևման տոն, Խաչվերաց, Վարագ Սուրբ խաչի և Գյուտ խաչի:

 

ԱՀԹ-ի  երիտասարդներն էլ նշեցին, որ  իրենք մեծ ոգեւորությամբ են մասնակցում այս ծրագրին, քանզի, իրենք էլ են դառնում խաչի քարոզիչներ եւ փորձում իրենց ներդրումն ունենալ եկեղեցու գործունեության մեջ:  Ըստ նրանց , մինչ ծրագրին մասնակցելը ,իրենք անցնում են նախապատրաստական փուլ, որից հետո պատրաստ են լինում  քաղաքացիների  հարցերին տալ սպառիչ պատասխան: Ըստ երիտասարդների,  Տեր Պետրոս քահանան միշտ հորդորում է իրենց  հասարակական տրասնպորտում  վարորդների եւ ուղեւորների հետ շփումը սկսել ժպիտով , վարորդներին պատմել խաչի քարոզի ծրագրի կարեւորության եւ անհրաժեշտության մասին : 

 

29.10.17 | քաղաքականություն | աստղերը մոդա