Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ընտանիքն՝ ըստ կենդանակերպի նշանի

Խոյ

Խոյ կանայք հեշտությամբ սիրահարվում են, արագ սառչում։ Սակայն եթե դուք իսկապես սիրահավեք, ապա այդ սերը կապրի հավիտյան։ Դուք  տղամարդու շարժիչ ուժն եք։ Խոյերի հետ շփվելիս հարկավոր է զգույշ լինել, քանի որ նրանք շուտ են վիրավորվում։
Խոյ ամուսիններին իմաստուն կարելի համարել 30-ին մոտ, այդուհանդերձ նրանք շատ հմայիչ են , ճարպիկ և միշտ գիտեն, թե ինչ պետք է ասեն։ Միշտ մեծարում են իրենց կանանց։ Սակայն շատ հաճախ նրանց պակասում է կարծրությունը․ նրանք փոքր-ինչ ազդակային են, բայց դա ամենևին էլ սարսափելի չէ։

Ցուլ

Ցուլ կինը պրակտիկ է և թեթև։ Նա լավ տնային տնտեսուհի և հոգատար կին կլինի։ Նիանից բաժանվելը շատ բարդ կլինի,  չէ՞ որ ամուսնությունն իր համար կարևոր է։
Ցուլ ամուսինների համար ամուսնությունը միշտ առաջին տեղում է։ Այս տղամարդիկ հուսալի են, հավատարիմ, իրենց տան և կյանքի իրական տերեր։

Երկվորյակ

Երկվորյակ կանայք շատ կանացի են և ստեղծարար։ Առաջին տեղում նրանց համար միշտ սերն է և գեղեցկությունը։ Հրաշալի մայրեր են՝ ամեն բան կտան իրենց երեխաների համար։
Երկվորյակ ամուսինների համար «սերը խաղ է»։ Այսքանն է անհրաժեշտ իմանալ Երկվորյակ տղամարդկանց մասին։ Պաշտում են սիրահետել, և իրենց ինտելեկտը նրանց այդ հարցում օգնում է։

Խեցգետին

Խեցգետինը հրաշալի կին է և մայր։ Երեխաներն առաջին տեղում են նրա համար, նույնիսկ ավելի կարևոր են, քան ամուսինը։ Հիանալի տնային տնտեսուհիներ են և կրքոտ սիրուհիներ։
Խեցգետին ամուսինների համար կյանքն իմաստ չունի առանց սիրո։ Կիրքն ու զգացմունքները հաղթահարում են ամեն բան։ Շատ հավատարիմ են։ Երբեմն չափազանց խնայողական։

Առյուծ

Առյուծ կանայք գրավիչ տնտեսուհիներ և խոհարաներ են։ Կրքոտ են անկողնում, սակայն պաշտում են նյութական բարիքները։ Իրենց լավ են զգում  մեծ և աղմկոտ շրջապատում։
Առյուծ ամուսինները ռոմանտիկ են, բայց ամբողջական ու անվերապահ երկրպագություն են պահանջում։ Սիրում են նվերներ մատուցել և չեն խնայում միջոցները։

Կույս

Կույս կանայք միշտ վերլուծում են, իսկ զգացմունքներն արդեն հաջորդում են վերլուծությանը։ Հնարավոր, է շատ են տարված իրենց առողջությամբ և բնակարանի մաքրությամբ։ Բանական են բոլոր հաիցերում։
Կույս ամուսինները ծայրահեղ հակասական են, սառը, բայց զգայուն։ Տանել չեն կարող քննադատությունը։ Հաճախ անսահման հիանում են իրենց կանանցով։

Կշեռք

Կշեռք կանայք զգայուն են և կանացի։ Պաշտում են, երբ նրանց մեծարում են։ Հակված են ընկճախտի, եթե չեն ստանում իրենց ուզածը։  Ծայրահեղ խանդոտ են։ Տան հարմարավետությունը երբեմն սերը երկրորդ պլան է մղում։
Կշեռք ամուսինները ամենահավատարիմ զուգընկերներից մեկն են։ Երջանիկ են, երբ ամեն բան փախադարձ է։ Չափազանց հավակնոտ են։

Կարիճ

Կարիճ կանայք դինամիկ են, չեն սիրում միապաղաղությունը և կյանքի դանդաղ ընթացքը։ Չեն ներում դավաճանությունները, և ճիշտ են անում։ Շատ հավատարիմ են երեխաներին և ամուսնուն։
Կարիճ ամուսինները ամենակրքոտն են  նշանների բոլոր ներկայացուցիչներից։ Իշխող են։ Սերն իրենց համար ամեն ինչ է։ Խանդոտ սեփականատերեր են։

Աղեղնավոր

Աղեղնավոր կանայք ռոմանտիակայի և նրա դրսևորոմների սիարահարները չեն։  Զուգընկերոջ համար նրանք առաջին հերթին լավագույն ընկերներ են։ Հյուրասեր տանտիրուհիներ են։ Գնահատում են ազատությունն ու տան հարմարավետությունը։
Աղեղնավոր ամուսինները բարի են և շփվող։ Շատ անկեղծ են, սակայն սերն առաջին տեղում չէ նրանց համար։ Գերազանց հայրեր են։

Այծեղջյուր

Այծեղջյուր կանայք պրակտիկ են և ազդեցիկ։ Հավատարիմ են ։ Իրենց նկատմաբ քննադատությունները տանել չեն կարող, սակայն հակված են ինքնաքննադատության։
Այծեղջյուր ամուսինները շատ պրակտիկ են, սակայն վախենում են միայնությունից։ Առաջնորդներ են ողջ կյանքում։ Կարողանում  են համեղ պատրաստել ։

Ջրհոս

Ջրհոս կանայք բարձր պահանջներ են նեկրայացնում զուգընկերոջը, սիրում են կայունություն։ Գերազանց մայրեր և տանտիրուհիներ են։ Ժամանակի մեծ մասը հատկացնում են հոգևոր զարգացմանը։
Ջրհոս ամուսիններն իրենց բնույթով իդեալիստներ են։ Սիրո մեջ շատ կայուն են և հավատարիմ։ Հեշտությամբ են գնում փոխզիջման։

Ձկներ

Ձուկ կանայք ամբողջությամբ նվիրվում են սիրո և ամուսնու փոխըմբռնմանը։ Հավատարիմ են և ազնիվ։ Քծնանքն իրենց երկրորդ անունն է։ Սիրում են համեղ ուտել և համեղ պատրաստել։
Ձուկ ամուսինները պահանջկոտ են սիրո ֆիզիկական և հոգևոր բաղադրիչի հարցում։ Երբեք չեն հրամայում և չեն վիրավորում իրենց կանանց։ Կարևորում են անկողինը ։

Ըստ dictat.net

07.06.16 | հասարակություն