Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Ընտանեկան դիետա

Կանանց ժամանակը հաճախ չի հերիքում իրենց համար առանձին «դիետիկ» ուտեստներ պատրաստելու համար: Եթե դուք նրանց թվին եք պատկանում, տվյալ սննդակարգը ձեզ հիանալիորեն կհամապատասխանի: Ճաշացանկը կազմվել է սովորական մթերքներից, իսկ պատրաստված ուտեստներով հնարավոր է կերակրել ոչ միայն քեզ, այլեւ ընտանիքի մյուս անդամներին: Ընդհանուր առմամբ սննդակարգն այնքան էլ չի տարբերվում սովորականից եւ ձեզ թույլ չի տա արագ եւ հետեւողականորեն նիհարել, փոխարենը նման սննդակարգի հետեւելը ավելի հեշտ է, իսկ ավելորդ կգ-ներն էլ ժամանակի հետ չեն վերադառնա:

Նախաճաշ

Սուրճ կամ թեյ կաթով եւ մի թեյի գդալ շաքարով, մի կտոր հաց (փոքրիկ բուլկի), երկու թերխաշ կամ առանց կարագի տապակած ձու, մի կտոր պանիր կամ խոզապուխտ:

Ճաշ

Փոքր ափսեով ապուր՝ առանց հավելման (թթվասեր, մայոնեզ եւ այլն), 150գր. խաշած միս, երկու խաշած կամ խորոված կարտոֆիլ, ձիթապտղի յուղով աղցան, 200գր. միրգ, երկու փոքրիկ թխվածքաբլիթ, սուրճ կամ թեյ մի գդալ շաքարով:

Ընթրիք

Մի կտոր սառը խաշած միս կամ խաշած երշիկ, բանջարեղենի աղցան մի քիչ մայոնեզ, մի կտոր սեւ հաց:

Սննդի ընդունումների արանքում
Բանջարեղենի հյութ

Աղբյուրը` Dieta.ru

20.05.16 | հասարակություն