Ընդգծված աչքեր, շագանակագույն շուրթեր եւ նորաձեւ սանրվածք․Ինչպե՞ս ստանալ կատարյալ արդյունք մի քանի րոպեում

Վերջին շրջանում համացանցում բուռն քննարկում են Քենդալ Ջենների եւ Սիրուշոյի նորաձեւ սանրվածքները։ Կարծես թե բարձր հավաքված վարսերն այսօր շատերին են հետաքրքրում։ Իսկ ինչպե՞ս ստանալ գեղեցիկ արդյունք՝ կարճ ժամանակահատվածում։ Բացի այդ՝ գեղեցիկ սանրվածքին պետք է համահունչ լինի նաեւ գեղեցիկ դիմահարդարումը։

Երիտասարդ ոճաբան Ամանդա Էնսինգը որոշել է օգնել աղջիկներին՝ YouTube-ի իր ալիքում տեղադրելով մի տեսահոլովակ, որտեղ մանրակրկիտ ձեւով ցուցադրում եւ բացատրում է գեղեցիկ տեսք ունենալու երեքը՝ մեկում բանաձեւ։

Ամանդայի ցուցումները՝ տեսանյութում.

Սյունե Առաքելյան

26.02.16 | հասարակություն | աստղերը