Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Էվոլյուցիայի վեց ապացույց, որոնք պահպանվել են մեր մարմնի վրա

Adme-ում հայտնված այս հոդվածը միանգամից գրավեց մեր ուշադրությունը, եւ մենք որոշեցինք կիսվել ձեզ հետ, քանի որ համոզված ենք, որ այն անպայման կհետաքրքրի ձեզ:

Ժամանակակից մարդու եւ նրա նախնիների տարբերությունները ցույց են տալիս նրա թերզարգացած օրգանները, որոնք ցրված են մարդու ամբողջ օրգանիզմում:

Ձեռքի ափի երկար մկանը

Ձեռքերը ափերն ի վեր դրեք հարթության վրա: Այնուհետեւ միացրեք ճկույթն ու բթամատը եւ մի քիչ վերեւ բարձրացրեք: Նկատեցի՞ք դաստակի մկանային հանգույցը: Սա մեր նախնիներից մնացած «ժառանգություն է», որն օգնել է նրանց ծառից ծառ թռչելիս ավելի ուժեղ բռնվել: Եթե ձեզ մոտ այդ հանգույցը չի նկատվում, հոգ չէ: Այն արդեն գործածական չէ:

Փշաքաղվել

Մարդը փշաքաղվում է, երբ մրսում է կամ վտանգ է զգում: Այս դեպքում ողնուղեղը գրգռում է ծայրամասային նյարդային վերջավորությունները, ինչն էլ բարձրացնում է մարզածածկույթը: Ցուրտ պայմաններում դրա շնորհիվ հնարավոր է լինում պահպանել մարմնի ջերմությունը, իսկ վտանգի պարագայում այն փոխում է մարդու տեսքը: Իհարկե, փշաքաղությունը կարող է նաեւ հուզականության եւ հիացմունքի արտահայտման միջոց լինել:

Էպիկանտուս

Մարմնի շերտ (վերին կոպի շրջանում), որը բնորոշ է միայն մոնղոլոիդ ռասայի ներկայացուցիչներին: Որոշ ուսումնասիրությունների արդյունքներ ցույց են տվել, որ այն բնակլիմակայական պայմանների հետեւանքով է առաջացել:

Երրորդ կոպ

Աչքի մաշկի այս բարակ թաղանթը թռչունների, սողունների եւ ձկների պարագայում ունի շատ կարեւոր գործառույթ: Դրա օգնությամբ աչքի մակերեսը խոնավ ու անվնաս է մնում: Մարդու դեպքում երրորդ կոպն այս հարցում անգործ է, բայց կատարում է մեկ այլ ֆունկցիա՝ միացնում է մկանները:

Ականջի մկաններ

Ականջի մկանները թերզարգացած օրգանների դասական օրինակներ են: Մեր նախնիները դրանց օգնությամբ շարժել են իրենց ականջները՝ մոտեցող որսին լսելու եւ նրա ուղղությունը հասկանալու համար: Այսօր շատ քչերին է հաջողվում շարժել իրենց ականջները:

Իմաստության ատամներ

Ժամանակին մարդուն 32 ատամ էր հարկավոր, որպեսզի նա կարողանար ուտել դժվար ծամելի սնունդը: Այսօր մենք հիմնականում փափուկ սնունդ ենք օգտագործում եւ շատերիս մոտ իմաստության ատամ ուղղակի չկա:

02.04.16 | հասարակություն | մոդա