Էմոցիաոնալ առումով «դեռահաս» տղամարդու 5 նշան

1․Սիրում է մեղադրել

Էմոցիոնալ առումով դեռահաս մարդիկ միշտ մեղավոր են գտնում իրենց կյանքում կատարվածի կամ հարաբերությունների խափանման մեջ։ Եթե Ձեր զուգընկերը նախընտրում է անընդհատ մեղավորթյունը Ձեր ուսերին դնել, կամ կառչել հանգամանքներից, ապա զգոն եղեք։

2․Անձնական տարածություն

Տղամարդիկ պաշտում են անձնական տարածությունն ու ազատությունը, սակայն չեն հաշտվում Ձեզ անհրաժեշտ ազատության  հետ։ Էմոցիոնալ առումով դեռահաս մարդիկ դժվարությամբ են զիջում։ Իրենք չափազանց զգացմունքային են ցանկացած մանրուքի նկատմամբ՝ մոռանալով, որ Դուք էլ կարող եք զգացմունքային լինել։ Իրենք իսկական էգոիստներ են։

3․ Լուն փիղ դարձնել

Դեռահաս տղամարդիկ հակված են չափազանցնել ցանկացած խնդիր՝ առողջության և հարաբերությունների հետ կապված։ Սակայն խնդրի լուծում գտնել չեն կարող։  Բայց մի փոքր հարբուխի կամ աշխատանքի վայրում անախորժությունների դեպքում այս տղամարդիկ արդեն կարեկցանք են պահանջում։

4․ Հավերժական  անինքնավստահություն

Միայնակ մնալու վախը կամ անվստահությունը ՝ էմոցիոնալ դեռահասության ակնհայտ նշաններ են։ Այս մարդիկ քիչ ընկերներ և ծանոթներ ունեն և շատ վախենում են իրենց կորցնելուց։ Բացի այդ, այս տղամարդիկ ծայրահեղ կախյալ են իրենց կանանցից, և այդ կախվածությունը ցավալի է երկուսի համար։

5․ Ծայրահեղ իմպուլսիվ

Ազդակայնությունը դեռահասության հոմանիշն է։ Անկախ նրանից , թե որքան լուրջ է տղամարդը հարաբերություններում, նա իմպուլսիվ որոշուներ է կայացնում։ Զգույշ եղեք, քանի որ այս վարքագիծը կարող է վտանգավոր լինել Ձեզ համար։ 

Աղբյուրը՝ Cosmo.ru

01.10.16 | հասարակություն