Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Էկոնոմ դիետա

Բավականին հաշվեկշռված, ցածր կալորիականությամբ սննդակարգ է: Ճիշտ է, ճաշացանկի ընդամենը երկու տեսակ է ներկայացված, որոնք կարող են կարճ ժամանակից ձանձրացնել: Սակայն այս դիետան հնարավորություն կտա մեկ շաբաթում 4-6 կգ-ով նիհարել, ուստի կարելի է ավելի համբերատար լինել։

Ճաշացանկի երկու տարբերակը հետեւյալն են՝

1 տարբերակ 

Նախաճաշ. Կաթով թեյ, թերխաշ ձու, հազար, տոստեր: 

2-րդ նախաճաշ կամ հետճաշիկ: Մի բաժակ կաթ, մի կտոր չոր հաց խոզապուխտի հետ, լոլիկ:  

Ճաշ: Բորշչ, ֆրիկադելներ մաղադանոսի սոուսում, սպագետտի, թարմ գազարի աղցան, հաղարջի ժելե: 

Ընթրիք. Ալարկոտ վարենիկներ, տոմատի հյութ, թեյ: 

2-րդ տարբերակ

Նախաճաշ. Գարով սուրճ կաթի հետ, կաթնաշոռ լոլիկի հետ, խոշոր աղացած ալյուրից հաց: 

2-րդ նախաճաշ կամ հետճաշիկ. Մի բաժակ կաթ, բիսկվիտ, մրգեր:  

Ճաշ. Ձավարով, կաթով շիլա, առանց ճարպի տապակած տավարի միս, սպանախ, կարտոֆիլ, հում բանջարեղենից աղցան: 

Ընթրիք. Լցոնած ձուկ, բուսայուղով բանջարեղենի աղցան, սեւ հաց, կարագ: 

Աղբյուրը` Dieta.ru

27.04.16 | հասարակություն