Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Զույգերի բաժանությունների գլխավոր պատճառը (ֆոտո)

Ռոմանտիկ հարաբերությունները հաճախ ավարտվում են գեղեցիկ հարսանիքով և նոր ընտանիքի ձևավորմամբ: Սակայն, ցավոք, ոչ բոլորին և ոչ միշտ է հաջողվում պահպանել այդ հարաբերություններն ամբողջ կյանքի ընթացքում: Ինչո՞ւ են մարդիկ բաժանվում: Ի՞նչն է փոխվում նրանց հարաբերություններում այն բանից հետո, երբ նրանք սիրահարներից կնոջ և ամուսնու են վերածվում:

Բաժանմանը հանգեցնող մի շարք պատճառների մասին գրում է ընտանեկան հարցերով հոգեբան Քեվին Թոմսոնը:

«Ես համոզված եմ, որ բաժանությունների գլխավոր պատճառը ոչ դավաճանությունը, ոչ ֆինանսական խնդիրները և ոչ էլ բնավորությունների տարբերությունն է: Իմ կարծիքով, սիրային հարաբերությունների հիմնական խնդիրը ամուսնության մեջ որևէ բան ներդնելու ցանկության բացակայությունն է: Այս թեմայով մի շարք տարաձայնություններ կան: Նրանց մոտ կորել է հետաքրքրությո՞ւնը, թե՞ դադարել են սիրել միմյանց ծուլության պատճառով: Ամեն դեպքում, կան բազմաթիվ հետազոտություններ, որոնք ցույց են տալիս, որ մենք կարող ենք ազդել մեր զգացմունքների վրա»,-գրում է հոգեբանը:

Բոլորիս ծանոթ է հետևյալ իրավիճակը. եթե մենք որևէ բան սիրում ենք ամբողջ սրտով, ապա այն մեզ հեշտ չի տրվել: Օրինակ եթե դուք երազել եք նոր ավտոմեքենայի մասին 2 տարի և գումար հավաքել այն ձեռք բերելու համար, ապա ձեր սերը դրա հանդեպ չի մարի: Նույնը կարելի է ասել հարաբերությունների մասին, գրում է հոգեբանը: Եթե սիրո կրակը չպահես հոգատարությամբ, ապա այն կմարի: Մենք սիրում ենք այն, ինչի վրա ժամանակ, էներգիա և գումար ենք վատնում:

Սակայն եթե զուգընկերոջ հանդեպ ձեր զգացմունքները թուլանում են, այն դեռևս կարելի է փրկել:

Հոգեբանը հարաբերությունները պահպանելու համար առաջարկում է ամեն օր կատարել հետևյալ գործողությունները, որոնք կօգնեն վերականգնել հարաբերությունները.

1. Հետաքրքրվեք միմյանցից, թե ինչպես է անցել օրը:

Սա անհրաժեշտ է երկուսիդ: Հետաքրքրվեք նրա կյանքով, թե ինչպես է անցել օրը, թե ինչ է կատարվում նրա հետ:

2. Համբուրվեք հանդիպման և հրաժեշտի ժամանակ:

Համբույրը հզոր խթան է ֆիզիկական և էմոցիոնալ կապվածության համար:

3. Գրեք նրան

Հնարավոր է, որ հենց այդ պահին նա ձեր կարիքն ունի:

4. Զրուցեք միմյանց հետ օրական գոնե 5 րոպե:

Ցանկացած հարաբերություններ անհնար է առանց զրույցի: Գոնե օրական 5 րոպե հատկացրեք քնելուց առաջ կամ առավոտյան նախաճաշի ժամանակ:

5. Գրկախառնվեք օրական գոնե 30 վայրկյան:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ գրկախառնություններն իջեցնում են արյան ճնշումը, ինչպես նաև կապում ձեզ այն մարդու հետ, ում հետ գրկախառնվում եք: Լավանում է նույնիսկ հիշողությունը:

 

Երջանիկ ընտանիքն այն է, որտեղ ամուսինները գիտակցում են, թե որքան հեշտ է կորցնել այն, ինչ ունես:

23.11.15 | ժողովածու | մոդա