Զանգվածային մարզական միջոցառում՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

Սեպտեմբերի 28-ին Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի մարզադահլիճում սաների մասնակցությամբ անցկացվել է ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառում՝ «Սպորտլանդիա» մարզական խաղերը։

 

Մարզական խաղերին մասնակցել են լսողության խանգարումներ ունեցող 20 երեխաներ, որոնցից կազմված «Ուրախներ» և «Ժպիտներ» թիմերը մրցել են յոթ մարզական մրցաձևերում:

 

Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները, որոնք պատվոգրեր են հանձնել մասնակից թիմերին:

 

Նշենք, որ միջոցառումը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 26-ամյակին:

28.09.17 | քաղաքականություն