«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել

 







Այսօր ժամը 16-ի սահմաններում  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի «Զանգեզուր» տեղամասում տեսուչները հրդեհի օջախ են հայտնաբերել: Վերջիններս հրդեհի մասին տեղեկացրել են ՀՀ ԱԻՆ   փրկարար ծառայությանը և սկսել հրդեհաշիջման աշխատանքները:

 

Նախնական տվյալներով, կրակը տարածվել է  շուրջ 8 հա տարածքով: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Զանգեզուր» տեղամասի և  կենսոլորտային համալիրի այլ տեղամասերից օգնության եկած տեսուչները, ՀՀ ԱԻՆ Քաջարանի տարածքային ստորաբաժանման հրշեջները: Ներկայում կրակի հիմնական օջախները մարված են, հրդեհը տեղայնացվել է, մասնակի կրակի տարածում կա դեպի խոտածածկ լեռնային հատվածներ, ինչը կթուլացնի կրակի առաջխաղացումը: Տեղամասում շարունակում են աշխատել տեսուչներն ու հրշեջները: Հատուկ պահպանվող տարածքում շարունակվում է իրականացվել շուրջօրյա հերթապահություն: 

 

25.10.17 | քաղաքականություն