«Երևան Սիթի Տուրը»՝ նաև հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների համար

 







«Էրեբունի-Երևան 2799» տոնակատարության ընդառաջ` հերթական նախաձեռնությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինը: Առանձնահատուկ պայմանների և խնամքի կարիք ունեցող շուրջ 200 երեխաների համար Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղով կազմակերպվել է զբոսանք մայրաքաղաքում: Ավտոբուսային զբոսանքի նպատակը նաև երեխաներին Երևանի պատմշակութային հուշարձաններին և տեսարժան վայրերին ծանոթացնելն էր: Նախաձեռնությունը շարունակական բնույթ կկրի:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

28.09.17 | քաղաքականություն