Երևանում Doing Business-ի ցուցանիշի բարելավման նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ

 

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով մայրաքաղաքում գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերին, քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանին հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ՝ գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ուղղությամբ առաջարկներ մշակելու և ներկայացնելու նպատակով:

«Մենք պետք է ակտիվացնենք քաղաքային տնտեսության այն ոլորտների աշխատանքը, որոնց արդյունքներն անմիջականորեն կապ ունեն Doing Business-ի ցուցանիշի բարելավման հետ», — նշել է Տարոն Մարգարյանը:

 

30.10.17 | քաղաքականություն