Երևանում կայացել է աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսիի՝ «Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարը

 





Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեծ դահլիճում կայացել է աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսիի՝ «Առաջխաղացման ռազմավարություն» հեղինակային սեմինարը (Стратегия прорыва /Breakthrough strategy): Լեգենդար փորձագետը Հայաստան է ժամանել skill.am հարթակի հատուկ հրավերով՝ World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում) բացառիկ նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ: 

 

Հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին իր ամենահեղինակավոր ծրագրի շրջանակում ներկայացրել է  ինչպես ճիշտ սահմանել նպատակները, հաղթահարել ներքին խոչընդոտները, բացահայտել ներքին կարողությունները, ունենալ առաջխաղացում բիզնեսում և կյանքում, ինչ հմտություններ են անհրաժեշտ զարգացնել և ինչպես: 

 

Լեգենդար փորձագետը կիսվել է հաջողության բանաձևի իր տեսլականով և, դիմելով ներկաներին, ասել. «Էական չէ, թե որտեղից ես եկել, կարևոր է միայն, թե դեպի ուր ես գնում: Դուրս եկեք կոմֆորտի տարածքից: Աճը հնարավոր է միայն այն դեպքում, երբ դուք պատրաստ եք զգալ ձեզ անհարմար և դիսկոմֆորտ, երբ որևէ նոր բան եք փորձում: Հաջողակ մարդիկ միշտ փնտրում են ուրիշներին օգնելու հնարավորություններ: Անհաջողակները միշտ հարցնում են. «Ի՞նչ կա այդտեղ ինձ համար»: Հաջողության բանաձևը գիտակցությունը կենտրոնացնել է այն երևույթների վրա, որոնք ցանկալի են, և ոչ նրանց վրա, որոնցից վախենում ես»:

 

Լրագրողների հետ զրույցում  անդրադառնալով Բրայան Թրեյսիի՝ Հայաստան այցին՝ Skill.am հարթակի հիմնադիր  Սերգեյ Ուսնունցը նշել է.

 

«Skill նախագծի նպատակն է մեկ հարթակում ներկայացնել տեղական և միջազգային թրեյներների, խորհրդատուների, փորձագետների մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ֆորումներ, գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ, վորքշոփեր, վարպետության դասեր, վերապատրաստմանը, կարողությունների զարգացմանն  ուղղված այլ միջոցառումներ:  Տարբեր փորագետների հետ երկար խորհրդակցելուց հետո որոշեցինք մեր՝ այս բացառիկ World’s Top Speakers in Armenia նախագծի շրջանակում՝ որպես առաջին խոսնակ հրավիրել հենց Բրայան Թրեյսիին: Նա ունի բազմաթիվ  հաջողված ծրագրեր, սակայն ընտրեցինք «Առաջխաղացման ռազմավարություն» սեմինարը, որովհետև այն ունի միլիոնավոր լսարան և իր ամենահեղինակավոր ծրագրերից է: Ծրագիրը ուղղված է մարդկանց անձային և մասնագիտական աճին, իրենց ընտանիքում, բիզնեսում և առհասարակ այլ միջավայրերում առաջխաղացմանն ու զարգացմանը»:

 

Աշխարհահռչակ փորձագետին ուկնդրելու են գնացել ավելի քան 700 մասնակիցներ՝ գործարարներ, առաջատար և խոշոր կազմակերպությունների սեփականատերեր, հաղորդակցությունների, մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտի մասնագետներ, բիզնես խորհրդատուներ, թրեյներներ,  ԶԼՄ ներկայացուցիչներ և  այլք ինչպես Հայաստանից, այնպես էլ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Պարսկաստանից, Բելգիայից, ԱՄՆ-ից: 

 

Սեմինարի մասնակից, “Brand on” մարքեթինգային ընկերության տնօրեն Արման Արզումանյանը, կիսվելով իր տպավորություններով, ասել է. «Բավականին երկար ժամանակ ուսումնասիրել եմ Թրեյսիի աշխատությունները, գրքերը: Ես առաջնորդվում եմ նրա տեսլականով, Թրեյսիին մոտիվացիա է հանդիսանում յուրաքանչյուր գործարարի համար: Նա  աշխարհի լավագույն բիզնես փորձագետն է, վաղուց էի ցանկանում մասնակցել իր սեմինարներին, նույնիսկ մտածում էի մեկնել որևէ երկիր, որտեղ ինքն անցկացնում է թրեյնինգներ: Բայց ի ուրախություն ինձ, նա ինքը ժամանեց Հայաստան: Շնորհակալ եմ կազմակերպիչներին մեզ նման հնարավորություն ընձեռելու համար»: 

                                                             

Բրայան Թրեյսին ծնվել է 1944 թվականին: Կանադական ծագումով ամերիկացի հաջողության և բիզնեսի զարգացման աշխարհահռչակ փորձագետ է: Բրայան Թրեյսին ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Բ. Թրեյսին խորհրդատվություն է տրամադրել 1000 ընկերությունների ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի ավելի քան 70 երկրներում, աշխատում է բազմամիլիարդանոց շրջանառություն ունեցող այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են՝ Coca Cola, Johnson & Johnson, HSBC, Pepsi Co International, IBM, Toyota, Bank of America, Nissan, Zales Corp., Ford, Suzuki, American Express, Ernst & Young։

 

Բրայան Թրեյսիի սեմինարներին յուրաքանչյուր տարի մասնակցում են ավելի քան 250,000 մարդ աշխարհի տարբեր երկրներից: 30 տարուց ավելի ուսումնասիրություններ է իրականացրել, աշխատություններ է գրել և ելույթներ է ունեցել տնտեսագիտության, բիզնեսի, պատմության, փիլիսոփայության և հոգեբանության ոլորտներում:  

Նրա՝ 70-ից ավելի գրքերը դարձել են բեսթսելլերներ և թարգմանվել են տասնյակ լեզուներով։

Նա ձայնագրել է ավելի քան 300 աուդիո-վիդեո ուսուցանող ծրագրեր։

 

Skill նախագիծը հիմնադրվել է 2017 թվականին: Նախագծի նպատակն է տարբեր  ձևաչափի և մասշտաբի կրթական միջոցառումներ կազմակերպող, թրեյնինգային ընկերությունների, անհատ թրեյներների հետ համագործակցության միջոցով մեկ հարթակում ներկայացնել  տեղական և միջազգային թրեյներների, խորհրդատուների, փորձագետների մասնակցությամբ Հայաստանում իրականացվող ֆորումներ, գիտաժողովներ, սեմինարներ, թրեյնինգներ, վորքշոփեր, վարպետության դասեր, վերապատրաստմանը, կարողությունների զարգացմանն  ուղղված այլ միջոցառումներ:  Skill.am-ը  Հայաստանում առաջին օնլայն հարթակն է, որը կրթական միջոցառումների կազմակերպիչներին հնարավորություն է տալիս  գրանցվելով հարթակում  ստանալ անհատական օգտահաշիվ, ստեղծել և ներկայացնել  իրենց առաջիկա միջոցառումները առանձնահատուկ էջով: 

 

Skill.am-ը  Հայաստանում առաջին օնլայն հարթակն է, որը կրթական միջոցառումների կազմակերպիչներին հնարավորություն է տալիս  գրանցվելով հարթակում  ստանալ անհատական օգտահաշիվ, ստեղծել և ներկայացնել  իրենց առաջիկա միջոցառումները առանձնահատուկ էջով: 

 

Հարթակը միջոցառման կազմակերպչին և օգտատատերերին առաջարկում է վճարային համակարգերի մեծ ընտրություն, միջոցառման մուտքի վերահսկման համակարգ, առաջխաղացման մարքեթինգային  գործիքներ, տոմսերը կրեդիտային համակարգով վաճառելու հնարավորություն, միջանկյալ վերլուծություն և  հաճախորդների հետ կառավարման համակարգ (CRМ):  

 

Հարթակը մասնագիտական կարողությունների զարգացմամբ հետաքրքրվող այցելուներին և օգտատերերին տեղեկատվություն է տրամադրում միջոցառման տեսակի, ձևաչափի, բովանդակության, տևողության, անցկացման վայրի, կազմակերպչի  վերաբերյալ: Կայքի ցանկացած այցելու կարող է ընտրել  իրեն հետաքրքրող  միջոցառումը և մասնակցել:

 

Skill.am-ում ներկայցված են 50-ից ավել կրթական ձևաչափի միջոցառումներ  կազմակերպող և թրեյնինգային ընկերություններ, 70-ից ավելի տեղական, միջազգային և համաշխարհային ճանաչում ունեցող թրեյներներ և պրոֆեսիոնալներ տարբեր ոլորտներից (բիզնես հաղորդակցություններ, մարքեթինգ, քոուչինգ, հոգեբանություն, մարդկային ռեսուրսների կառավարում):

 

Skill նախագծին կից գործարկվել է նաև Skillblog-ը, որտեղ ներկայացվում են ինքնակրթության և ինքնազարգացման թեմաներով հեղինակային նյութեր, առաջատար արտասահմանյան ռեսուրսներից, թեմատիկ բլոգներից հոդվածաշարեր հայերեն թարգմանություններով: Բլոգը ընթերցողներին լրահոսին բաժանորդագրվելու հնարավորություն է տալիս:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

29.10.17 | քաղաքականություն