Երևանում անցկացվել է բուսասանիտարիայի բնագավառի տարածաշրջանային սեմինար

«Արևելյան Եվրոպայի չորս երկրներում բուսասանիտարական հսկողություն իրականացնող ազգային ծառայությունների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակներում՝ ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն հետ համատեղ, կազմակերպել էր բուսասանիտարիայի բնագավառի տարածաշրջանային սեմինար: Այն նպատակ ունի զարգացնել պաշտոնական պատասխանատուների, բուսասանիտարական լաբորատորիաների ղեկավարների և նրանց գործընկերների կարողությունները։ 

 






Մասնակից երկրների՝ Բելառուսի, Մոլդովայի, Ուկրաինայի և Հայաստանի, ներկայացուցիչները կարևորել են բույսերի պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների միջև կապերի հաստատումը, փորձի փոխանակումը և ակտիվ համագործակցությունը։ 

Սեմինարին մասնակցել են ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը, ՍԱՊԾ պետի տեղակալ Լուսինե Դավթյանը, ՊԳԿ-ի Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի գյուղատնտեսական տարածաշրջանային բյուրոյի մասնագետ Ավետիք Ներսիսյանը, այլ պաշտոնատար անձինք: 

Մասնակիցները ներկայացրել են բուսասանիտարական իրավիճակը, բուսական ծագման ապրանքների ներմուծման և արտահանման ընթացակարգերն ու պահանջներն իրենց երկրներում։ Բույսերի պաշտպանության միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Միրկո Մոնտուորին ներկայացրել է բուսական ծագման ապրանքների միջազգային առևտրում բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայի պահանջներն ու ստանդարտները՝ հորդորելով բոլոր երկրներին գործել միջազգային չափորոշիչներին համապատասխան:  

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից, վերոնշյալ ծրագրի շրջանակներում, նախատեսվում է նաև ՍԱՊԾ-ի համար ձեռք բերել որոշակի սարք-սարքավորումներ:

Բույսերի պաշտպանության ժամանակակից մեթոդները և բուսասանիտարական միջոցառումների իրականացումը կնպաստեն տարածաշրջանում գյուղատնտեսության կայուն զարգացմանը՝ գյուղմթերքի վաճառքի ծավալների մեծացմանը և արտահանման շուկաների ընդլայնմանը։

 

23.02.17 | քաղաքականություն | ֆուտբոլ