Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 170 հեռախոսազանգ

 

Հոկտեմբերի 16-22-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 170 հեռախոսազանգ:

 

Շաբաթվա սկզբի տվյալներով՝ դրանցից 153-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 17 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ: Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 75 հեռախոսազանգ, որոնցից 65-ին լուծում է տրվել, իսկ  10-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են: 

 

27.10.17 | քաղաքականություն