Երջանիկ մարդու սովորությունները

Նրանք իրենց շրջապատում են երջանիկ մարդկանցով

Ուրախությունը վարակիչ է։ Framingham Heart Study-ի հետազոտողները, որոնք ավելի քան 20 տարի զբաղվում են «երջանկության տարածում» երեւույթի ուսումնասիրությամբ, հայտնաբերել են, որ նրանք, ովքեր երջանիկ մարդկանցով են շրջապատված, ամենայն հավանականությամբ ապագայում իրենք էլ երջանիկ մարդիկ կդառնան։ Դա լավ պատճառ է անընդհատ գանգատվող ընկերների թիվը կրճատելու ու ձեզ կենսուրախ մարդկանցով շրջապատելու համար

Նրանք ժպտում են

Նույնիսկ եթե դուք ձեզ ուրախ չեք զգում, մտածեք որեւէ լավ բանի մասին ու ժպտացեք այդ մտքից։ Դա պետք է, որ օգնի։ Բայց կարեւորը մի ձեւացեք։ Եթե դուք ժպտաք, բայց միաժամանակ վատ բանի մասին մտածեք՝ ավելի վատ կզգաք ձեզ։

Նրանք զարգացնում են վերականգնման ունակություն

Հոգեբանների կարծիքով ոչ թե երջանկությունը, այլ հենց վերականգնվելու այդ ունակությունն է դեպրեսիայի հականիշը։ Երջանիկ մարդիկ գիտեն, թե ինչպես ուշքի գան ցնցումներից հետո։ Դա յուրատեսակ զենք է անխուսափելի անախորժությունների դեմ, որոնք կան բոլորի կյանքում։ Ճապոնական ասացվածքն ասում է «Ընկի՛ր յոթ անգամ, վեր կաց ութ անգամ»։

Նրանք ձգտում են երջանիկ լինել

Այո, դա նույնքան հեշտ է, որքան հնչում է՝ պարզապես ձգտելով երջանիկ լինել ՝ կարելի է բարձրացնել ներքին զգացմունքային ֆոնը։

Նրանք ուշադիր են լավ բաների նկատմամբ

Երջանիկ մարդիկ ուշադիր են ոչ միայն մեծ ձեռքբերումների, այլ փոքր հաղթանակների հանդեպ։ Երբ մենք ժամանակ ենք ծախսում լավ մանրուքները նկատելու համար, մենք ավելի մեծ զգացմունքային պաշար ենք ստանում, որը թույլ է տալիս բարձրացնել ինքնազգացողությունը օրվա ընթացքում։

Նրանք գնահատում են հասարակ հաճույքները

Այգում պաղպաղակ ուտելը, շանը շոյելը, ծիածան տեսնելը․․․ երջանիկ մարդիկ գնահատում են նման բաները։ Երջանկությունը մանրուքներում գտնելը ու ամեն ինչի համար շնորհակալ լինելը ուղիղ ճանապարհ է դեպի երջանկություն։

Նրանք սիրում են ոչ միայն վերցնել, այլեւ տալ

Դրական տրամադրված մարդիկ կարողանում են իրենց ծանրաբեռնված գրաֆիկում էլ ժամանակ գտնել բարի գործ անելու համար, քանի որ գիտեն, որ այդ բարիքը մի օր իրենց կվերադառնա ու ուրախություն կպարգեւի։ Կամավորական աշխատանքը կամ պարզապես անշահախնդիր բարի արարքները լավ են անդրադառնում թե հոգեւոր, թե ֆիզիկական առողջության վրա։ Եվ նման մարդիկ ավելի հազվադեպ են դեպրեսիայի մեջ ընկնում։

Նրանք իրենք թույլ են տալիս կորցնել ժամանակի զգացողությունը

Երբ դուք ծանրաբեռնված եք որեւէ կարեւոր ու բարդ բանով, դուք կորցնում եք ժամանակի զգացողությունը։ Երջանիկ մարդիկ ենթագիտակցաբար փնտրում են նման զբաղմունք, որը նրանց առջեւ հստակ նպատակներ կդնի, մարտահրավեր կդառնա, որպեսզի հայտնվեն այսպես կոչված «ժամանակի հոսքի» մեջ, որը հաջողության զգացողություն է առաջացնում։

Նրանք շփումը նախընտրում են թեթեւ շատախոսությանը

Որեւէ մեկի հետ թեթեւ թեմաների շուրջ մի երկու բառ փոխանակալու մեջ ոչ մի վատ բան չկա, բայց լուրջ թեմաների շուրջ երկար զրույցները հրաշալի հնարավորություն է ուրախ ու երջանիկ զգալու համար։ Դա նաեւ ավելի մեծ բավականություն է պատճառում, քան դատարկ զրույցները։ Մահացող մարդկանց գլխավոր զղջումներից մեկը սա է․ «Ափսոս, որ իմ զգացմունքների մասին խոսելու համարձակություն չեմ ունեցել»։

Աղբյուրը՝ Kleo

02.11.16 | հասարակություն