Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երջանիկ հարբերությունների յոթ ամենօրյա կանոնները

Երջանիկ հարաբերությունների յոթ ամենօրյա կանոնները՝

1 . Նրանք ծիծաղում են միասին

Այո, կյանքում տարբեր բաներ են լինում, բայց առողջ հարաբերությունները չպետք է մշտապես լուրջ լինեն: Ծիծաղելով ձեր սիրելի մարդու հետ՝ դու բարձրացնում ես տրամադրությունդ ու ամրացնում ձեզ կապող ռոմանտիկ զգացմունքները:

2.  Նրանք փոխզիջումների են գնում

Եթե ձեզանից յուրաքանչյուրը պնդի իր տեսակետը, դա փակուղի կտանի: Զուգընկերներից յուրաքանչյուրը հարաբերություններում պետք է իրեն բավարարված զգա:

3. Նրանք հաճոյախոսություն են անում

Բոլորն էլ սիրում են երբ իրենց գովում են: Չի կարելի իրար վերաբերվել որպես ինքնընստինքյան ենթադրվող, սովորական մի էակի եւ դադարել հիանալ երկրորդ կեսով:

4. Նրանք աջակցում են իրար

Ե՛վ ուրախության մեջ, եւ՛ դժբախտության: Երջանիկ են այն զույգերը, որոնք կարող են ցանկացած իրավիճակում դիմել իրար ու գիտեն, որ զուգընկերը կհասկանա ու կաջակցի իրեն:

5. Նրանք ազնիվ են իրար հետ

Վստահությունը հսկայական նշանակություն ունի, եւ հարաբերությունների հաջողության կարեւորագույն ցուցանիշներից մեկն է: Պետք է վստահ լինես որ զուգընկերդ միշտ քեզ ճշմարտությունն է ասում:

6. Նրանք լսում են իրար

Երջանիկ զույգերը կարողանում են լսել ու հասկանալ իրար: Կարեւոր է ոչ միայն կարողանալ արտահայտել քո մտքերը այլեւ անհրաժեշտության դեպքում կարողանալ լսել քո զուգընկերոջ ասածները:

7. Նրանք կարողանում են ներողություն խնդրել

Պետք է զգաս, թե երբ է պետք զուգընկերոջից ներողություն խնդրել, եթե հանկարծ պատահաբար վիրավորել ես նրան: Եվ անպայման ասա նրան, թե հատկապես ինչի համար ես ներողություն խնդրում:

Աղբյուր՝ Cosmo

31.01.16 | հասարակություն