Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երջանիկ հարաբերությունների 5 գաղտնիք

1. Անցյալն անցյալում թողեք

Մեկ անգամ եւ ընդմիշտ փակեք դուռը դեպի անցյալի հարաբերություններ: Շատ կարեւոր է նոր hարաբերությունները սկսել մաքուր էջից: Հակառակ դեպքում անհնար է 100 տոկոսով լինել ներկայիս զուգընկերոջ հետ: Բացի այդ, ջանացեք երբեք ներկայիս զուգընկերոջը չհամեմատել նախորդի հետ: 

2. Երջանկությունը ձեզնից է սկսվում

Երջանկությունն ամփոփված չէ ինչ-որ գործողություններում, ինչ-որ բանի ձեռքբերման մեջ կամ ինչ-որ բան տիրապետելու մեջ: Դրանք նորաձեւ բաներ են, բայց ոչ մի փող Ձեզ երջանիկ չի դարձնի, մինչեւ դուք Ձեզ համար չընտրեք երջանիկ լինել: 

3. Շփում եւ վստահություն

Դուք պետք է կարողանաք Ձեր զուգընկերոջ հետ քննարկել Ձեզ հետաքրքրող հարցերը, վերաբերի դա սեքսին, ապագաի պլաններին թե Ձեր վախերին: Եվ շատ կարեւոր է վստահությունը: Դուք պետք է ոչ միայն վստահեք Ձեր զուգընկերոջը, այլեւ արժանի լինեք նրա վստահությանը: 

4. Կամ Ես, կա Նա եւ կանք Մենք

Դուք միայն ինչ-որ մեկի կինը կամ ամուսինը չեք, դուք սեփական անհատականություն ունեք: Կարեւոր է, որ երբեմն Դուք ձեզ թույլ տաք նման բաներ անել ինքներդ ձեզ համար: Սակայն դրանք պետք է այնպիսի զբաղմունքներ լինեն, որոնցով Դուք միասին եք զբաղվում: Չէ որ, ի վերջո, դուք միություն եք կազմել: Գտեք այդ հաշվեկշիռը ձեր  «ես»-ի եւ «մենք»-ի միջեւ:

5. Միությունը միշտ պետք է առաջին տեղում լինի

Ամուսնությունը երկու մարդու միջեւ ամենաուժեղ կապն է համարվում: Երեխաները մեծանում են եւ լքում են ծնողներին, ընկերները հայտնվում են եւ անհետանում, ժամանակը փոխվում է: Կանայք, որոնց համար ընտանիքում գլխավորը երեխաներն են, ի վերջո նրանց թույլ չեն տալիս մեծանալ եւ անկախ լինել: Հասկացեք, երեխաները պետք է լքեն տունը: Այդ պատճառով Ձեզ համար առաջին տեղում պետք է լինի Ձեր ամուսնությունը: 

 

Աղբյուրը` Kleo

29.06.16 | հասարակություն