Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երջանիկ հարաբերությունների օրենքները

Ներկայացնում ենք երջանիկ հարաբերությունների օրենքները:

Նմանության օրենք

Մենք միշտ ձգում ենք մեր կյանք այնպիսի մի մարդու, ինչպիսին որ մենք ենք։ Եթե ձեզ դուր չի գալիս ձեր շրջապատը՝ նայեք ձեր հոգու խորքերը։ Իսկ եթե կարծում եք, որ ձեր բախտը բերում է լավ մարդկանց հարցում, ապա դուք հենց այդպիսինն եք։ Այսպիսով, եթե ուզում եք արժանի մարդկանց ձեր կյանք ներգրավվել, եղեք արժանի։

Պատճառահետևանքային օրենք

Ինչ տալիս ենք , այն էլ ստանում ենք։ Վարվեք մարդկանց հետ այնպես, ինչպես կուզենայիք որ ձեզ հետ վարվեին։

Սիրո օրենք

Բոլորս էլ սիրո կարիք ունենք։ Սեր նշանակում է ազնվություն, քնքշություն, հոգատարություն տալու և պատասխանատվություն կրելու պատրաստակամություն, հուսալիություն, առատաձեռնություն, անշահախնդրություն։ Եվ որքան արտահայտում ենք այս հատկանիշները, այդքանից ավելին էլ ստանում ենք։ Այսպիսի արտահայտումները, ինչպիսիք են վախը, խանդը, կախվածությունը, մանիպուլյացիան, վերահսկողությունը, մեղադրանքը, քայքայում են հարաբերությունները և սիրո հետ ոչ մի կապ չունեն։

Խոսքի ուժի օրենք

Դուք գիտեք, ինչ ուժ ունեն խոսքերը․ խոսքերով կարելի է բժշկել, բայց նաև սպանել։ Հետևեք ձեր խոսքերին․ պիտակները, վիրավորանքներն ու մեղադրանքները հոգում վերքեր են առաջացնում, որոնք բարդ է բուժել։ Նրանք անդառնալի հետևանքներ են թողնում, որովհետև յուրաքանչյուրիս հոգում մի փոքրիկ երեխա է ապրում, որը վախենում է մերժված լինելուց։ Օգտագործեք խոսքի ուժը միայն հաճելի խոսքերի համար, գովասանքի, աջակցության, վստահություն ներշնչելու համար։

Վստահության օրենք

Վստահությունը շատ կարևոր է իրական սիրային հարաբերությունների համար: Առանց վստահության մարդը կասկածամիտ է դառնում, տագնապալի և լի մտահոգություններով, իսկ մյուսն էլ հոգեբանական թակարդի մեջ է իրեն զգում՝ նրան թվում է, որ իրեն թույլ չեն տալիս ազատ շնչել։ Վստահությունը՝ իրական սիրո անբաժանելի մասն է։

Անկեղծության օրենք

Մարդիկ հաճախ կարծում են, որ եթե սիրում ես մեկին, ապա վերջ՝ առջևում երջանկությամբ լի կյանք է սպասվում։ Իրականում սերը անշարժ չի լինում․ այն նման է ծաղիկի, որը կամ ծաղկում է, կամ թառամում։ Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչ ենք անում նրա հետ։ Անկեղծ շփումը նման է ջրի՝ առանց նրա բույսը չի ապրի։ Ասեք միմյանց ձեր ցանկությունների, կարիքների մասին, զգացմունքների․․․ Ցույց տվեք ձեր սիրելիին, որ սիրում և գնահատում եք։ Մի վախեցեք <<Ես քեզ սիրում եմ>> կախարդական խոսքերն ասել։ Խոսեք ձեր զգացմունքների մասին, մի վախեցեք գերագնահատել ձեր սիրած էակին։ Անկեղծ գովասանքը նման է արևի, որն անհրաժեշտ է ծաղիկին։

Պարգևի օրենք

Սիրել նշանակում է քո մի մասը պարգևել՝ առանց վարձատրման և վերապատումների։ Եթե սեր եք ուզում ստանալ, ապա պիտի պարգևեք այն։ Եվ որքան շատ պարգևեք, այդքան շատ կստանաք։ Սերը նման է բումերանգի.  այն միշտ վերադառնում է,  միգուցե ոչ այն մարդուց, որին այն տվել եք, բայց միևնույն է, այն կվերադառնա։ Միշտ հիշեք՝ մեր սերն անսահմանափակ է։ Մենք չենք կորցնում այն պարգևելուց, և միակ տարբերակը այն կորցնելու՝ չկիսվել ուրիշների հետ։ Սա պատճառներից մեկն է, որ մարդիկ հազվադեպ են սիրում․ նրանք սպասում են, որ սկզբից իրենց սիրեն։ Սա նման է երաժշտի, որն ասում է <<Ես չեմ նվագի, մինչև մարդիկ չպարեն>>, կամ սպասել ջերմություն՝ կրակի մեջ ցախ չդնելով։ Իսկական սերը անվերապահ է և չի պահանջում ոչինչ։ Այն չի հանդուրժում փոխանակությունը։ Երջանիկ հարաբերությունների գաղտնի բանաձևն է՝ միշտ ուշադրություն դարձնել ոչ թե վերցնելու, այլ տալու ունակությանը։

Դիպչելու (շոշափելու) օրենքը

Սա առավել հզոր՝ սերն արտահայտելու, ներքին խոչընդոտներ կոտրելու և հարաբերությունները ամրապնդելու բանաձևն է։ Դիպչել մարդուն նշանակում է դիպչել նրա հոգու լարերին։ Միգուցե դա է պատճառը, երբ մենք նեղացած ենք, ասում ենք <<Մի դիպչիր ինձ>>։ Հաճախ գրկեք ձեր սիրելիին. հենց այնպես, առանց պատճառի։

Գիտնականները հետազոտություն են անցկացրել լոնդոնյան կլինիկաներից մեկում։ Սովորաբար գլխավոր վիրաբույժը այցելում էր իր հիվանդներին վիրահատությունից առաջ, որպեսզի պատասխանի նրանց հարցերին և պատմի վիրահատության մասին։ Եվ խոսելու ընթացքում այդ մի քանի րոպեները նա ամեն հիվանդի ձեռքն էր բռնում։ Այս հիվանդներն երեք անգամ ավելի արագ էին լավանում, քան նրանք, ովքեր չեն մասնակցել այս փորձարկությանը։ Երբ մենք հոգատար ենք ինչ-որ մեկի հանդեպ, փոխվում է մեր ու նրա ֆիզիոլոգիան, պակասում է սթրեսի հորմոնների քանակը, թուլանում է նյարդային համակարգը, լավանում է իմունային համակարգի աշխատանքը և էմոցիոնալ վիճակը։ Այսպիսի կարծիք կա՝ եթե մենք օրական չենք գրկում 7-8 հոգու, ապա դատապարտված ենք հիվանդությունների։ Հենց դիպչելով ենք մենք արտահայտում սերը։

Ազատության օրենք

Եթե մենք սիրում ենք, ապա պիտի ազատություն տանք նրան։ Ապրել ազատ, ինքնուրույն կայացնել որոշումներ, ապրել այնպես, ինչպես նա է ուզում, այլ ոչ թե մենք։ Յուրաքանչյուրիս անձնական տարածություն է հարկավոր։ Մարդիկ պետք է ազատ լինեն հարաբերություններում, այլապես իրենց թակարդում կզգան։ Եթե իսկապես սիրում ես, ուրեմն պետք է հարգես նրա ցանկությունները և կարիքները։ Երբեմն դժվար է ազատ թողնել նրան, ում սիրում ես, սակայն այլ ճանապարհ չկա։ Որքան ազտություն ենք տալիս ուրիշին, այնքան մոտ է նա մեզ լինում։

Աղբյուրը՝ esotericblog.ru

02.01.16 | հասարակություն | քաղաքականություն