Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երջանիկ ընտանիք եւ հաջողակ կարիերա ունենալու 7 գաղտնիք

Ներկայացնում ենք երջանիկ ընտանիք եւ հաջողակ կարիերա ունենալու 7 գաղտնիք։

1 . Այսպիսի կինը միշտ երջանիկ եւ ուրախ է

Եւ երջանիկ ընտանիք, եւ հաջողակ կարիերա ստեղծելու ցանկություն ունեցող կնոջ կյանքում հիասթափությունն ու ափսոսանքը տեղ  չունեն։ Ոչ մեկը եւ ոչինչ չի կարող ետ պահել նրան իր կայացրած որոշումից։

2. Նա գիտի, որ աշխարհում գոյություն ունի փոխհատուցման օրենք

Օրինակ՝ եթե նա ցանկանում է նվերներ եւ հաճելի անակնկալներ ստանալ իր ամուսնուց, ուրեմն դա պետք է փոխադարձ լինի։ Մենք սովորաբար ստանում ենք այն, ինչ տալիս ենք։

3.  Նման կանայք գիտեն, որ իրենց բնավորության բոլոր գծերը՝ եւ դրական, եւ բացասական, ՕԳՏԱԿԱՐ են իրենց համար

Այսպիսի կանայք շատ լավ գիտակցում են, որ անթերի մարդիկ չեն լինում եւ անհնար է պայքարել բնավորության բոլոր բացասական գծերի դեմ։

4. Նման կանայք երբեք չեն հոգնում

Այսպիսի կանայք էներգիայի, նյարդերի, մտքերի մեծ պաշար ունեն։ Նրանց համար հանգստանալը մեկ այլ գործ անելն է։

Նրանց ուժերը մարում են միայն գիշերը։ Իսկ օրվա ընթացքում նրանք անգամ ժամանակ են գտնում միայնակ մնալ իրենց հետ։

5. Նա երբեք չի քննադատում

Այսպիսի կանայք շատ լավ գիտակցում են, որ չպետք է քննադատեն ու նվաստացնեն մյուսներին։ Նրանք միշտ անում են այն, ինչ ցանկանում են՝ անկախ մյուսների կարծիքից։ Եվ երբ զգում են, որ ուժերն արդեն սպառվում են, 15 րոպե աղոթում, էներգիայով լիցքավորվում եւ շարունակում  են իրենց գործունեությունը։

6. Նա հասկանում է, որ ոչ մեկին չի կարող վերադաստիարակել

Վերադաստիարակել նշանակում է ինչ-որ մեկին ստիպել մտածել ու գործել այնպես, ինչպես դու ես ցանկանում։ Սակայն երջանիկ ընտանիք եւ հաջողակ կարիերա ստեղծելու ցանկություն ունեցող կանայք հասկանում են, որ ոչ մեկին չեն կարող վերադաստիարակել եւ դա ուժերի եւ ժամանակի անտեղի կորուստ է։

7. Նա ոչ մի բանից կախվածություն չունի

Այս կանայք միշտ հիշում են, որ կյանքը մեկ րոպեում կարող է փոխվել։ Ուստի, նրանք առաջնորդվում են միշտ բոլորին եւ ամեն ինչին երախտագիտությամբ հրաժեշտ տալու սկզբունքով։ Այս կանայք կարողանում են անկեղծորեն գնահատել իրենց հարաբերությունները եւ սթափ դիտարկել դրանք։

 

 

Աղբյուրը՝ Liza.ua

 

21.07.15 | հասարակություն | քաղաքականություն