Երկու նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային

2017 թվականի հոկտեմբերի 25-ին, «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր տեխնոլոգիաների զարգացման և ուսուցման կենտրոնում մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Հայաստան-Իրան համատեղ թողարկում» թեմային: 

 

Գեղաթերթիկը ձևավորված է հայկական և պարսկական զարդանախշերով:  

300 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևան քաղաքում գտնվող պարսկական Կապույտ մզկիթը, իսկ 350 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Սպահան քաղաքում գտնվող հայկական Սուրբ Ամենափրկիչ վանքը: 

 

Երկու նամականիշով գեղաթերթիկը տպագրված է Ֆրանսիայի "Cartor” տպագրատանը՝ 20 000 հատ տպաքանակով: Գեղաթերթիկի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահագն Մկրտչյանը: 

 

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Ալինասեր Սոբհանիպուրը, “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

 

 

Թողարկման օրը` 25 հոկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի չափսերը` 45,0 x 33,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 130,0 x 70,0  մմ

Տպաքանակը՝ 20 000 հ.

 

25.10.17 | քաղաքականություն | քաղաքականություն