Երկկողմանի բացվել է Աշտարակի կամրջի երթևեկությունը

 

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան — Աշտարակ ճանապարհի 23.686կմ հատվածում գտնվող կամրջի վերանորոգման աշխատանքներն ավարտվել են, երկկողմանի երթևեկությունը վերականգնվել է։

 

Աշխատանքներն իրականացվել են երկու փուլով։ Հերթականությամբ երթևեկության համար փակվել են կամրջի ձախ, ապա աջակողմյան երթևեկելի գոտիները։

 

Վերանորոգվել են կամրջի բարձր հենարանները, նորացվել են էստակադայի հատվածի դեֆորմացիոն կարերը, ամբողջությամբ հիմնանորոգվել է երթևեկելի մասը, կատարվել է օրտոտրոպ սալերի հիդրոմեկուսացում, դրենաժային համակարգի տեղադրում, աջակողմյան հատվածի արգելափակոցները փոխարինվել են նորով, տեղադրվել են երկշերտ ասֆալտաբետոնե ծածկ, նոր ճանապարհային նշաններ և անվտանգության տարրեր։ 

 

Վերանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել էր 2016թ.-ին։ Շինարարությունն ավարտվել է երաշխիքային ժամկետի շրջանակներում:

 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

08.12.17 | քաղաքականություն