Երկիր մոլորակին ռեկորդային հեռավորությամբ մոտեցած լուսինը երևացել է 14 %-ով ավելի մեծ և 30 %-ով ավելի վառ

 

Երկուշաբթի առավոտյան լուսինն առավելապես մոտեցել է երկիր մոլորակին և գտնվել ռեկորդային մոտ հեռավորության վրա։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости –ին՝ լուսինը եղել է երկիր մոլորակից 357․495 կմ հեռավորության վրա։

 

Երկիր մոլորակի արբանյակը այդ պահին երևացել է 14 %-ով ավելի մեծ և 30 %-ով ավելի վառ։ Սովորաբար լուսնի և երկիր մոլորակի միջև տարածությունը մոտ 380․000 կմ է։

 

Ինչպես նշում են Մոսկովյան պլանետարիայում (երկնքի պատկերը ցույց տվող սենյակ), դեկտեմբերյան իրադարձությունը սկիզբ է դնում գերլուսինների շարքին։ Հունվարյան երկու լիալուսինները նույնպես կհամարվեն գերլուսիններ։ 

 

Նման իրադարձություններ լինում են ամեն տարի, սակայն լիալուսնի՝ երկիր մոլորակին մոտենալու համընկնումը հազվադեպ է տեղի ունենում։

 

Աղբյուրի փոխանցմամբ՝ 2018 թվականի հունվարի 2-ի գիշերը մարդիկ հնարավորություն կունենան տեսնելու ևս մեկ գերլուսին, իսկ հունվարի 31-ին այն կհամընկնի լուսնային խավարման հետ, որը սկզբից մինչև վերջ տեսանելի կլինի հեռավոր արևելքում։

 

04.12.17 | քաղաքականություն | մոդա