Երիտասարդ երգչուհի Մարիաննա Լիման հանրության դատին է հանձնել իր նոր` Dreamy Jazz տեսահոլովակը իտալացի կոմպոզիտոր Ջիաննի Նեպիի հետ համատեղ. (Տեսանյութ)

Երգը ձայնագրվել է դեռևս 2016 թ, դեկտեմբերին, իսկ  տեսահոլովակը ցուցադրվելու է նաև Ֆլորենցիայում:

 

 << Dreamy Jazz>> տեսահոլովակը  բարձր գնահատականի է արժանացել իտալացի հանդիսատեսի կողմից:

2016 թվականը հաղթանակների տարի էր երիտասարդ երգչուհու համար: Նա մեկ տարվա ընթացքում ինն անգամ Հայաստանը ներկայացրել է տարբեր միջազգային մրցույթներում աշխարհի տարբեր երկրներում` Ֆրանսիայում, Լիտվայում, Ռուսաստանում, Իսպանիայում, Ավստրիայում, Չեխիայում եւ այլուր:

Ի դեպ, այդ մրցույթներից Մարիաննա Լիման վերադարձել է գրանպրիներով: Կարևորելով ստացած մրցանակները` Մարիաննա Լիման միեւնույն ժամանակ շեշտում է, որ նմանատիպ մրցույթները մեծ փորձ են տալիս եւ կապեր ստեղծելու հնարավորություն: Երգչուհին փաստում է, որ իր համար շատ կարեւոր է նաեւ գնահատված լինել իր երկրում եւ կարեւորում է նման մրցանակները:

27.02.17 | քաղաքականություն