Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Հասրաթյան փողոց խաչմերուկում

Ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2017 թվականի սեպտեմբերի 30-ին Երևան քաղաքի Լենինգրադյան փողոց-Սեբաստիայի փողոց-Հասրաթյան փողոց խաչմերուկում՝ Հասրաթյան փողոցի աջ կողմում, տեղադրված լուսացույցները կտեղափոխվեն և կտեղադրվեն Հասրաթյան փողոցի երթևեկելի մասի վրա: Միաժամանակ՝ նշված լուսացույցի ձախ սեկցիան կփոխարինվի Տ.2 տիպի եռագույն ազդանշաններով տրանսպորտային լուսացույցով:

 

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

29.09.17 | քաղաքականություն