Երեք նշան, որ դուք պատրաստ չեք նոր հարաբերությունների

Կյանքը մաքուր էջից ու նոր հարաբերություններով սկսելու համար որոշակի ժամանակ է հարկավոր: Եթե ուզում եք հասկանալ, պատրաստ եք դրան թե ոչ, հաշվի առեք հետեւյալ գործոնները.

Մշտապես սոցցանցերում ստուգում ես նրա էջերը

Facebook -ում նրա էջն ավելի հաճախ ես բացում, քան քո սեփականը: Սա առաջին նշանն է, որ դու շատ ես կարոտում քո նախկին սիրեցյալին: Ուզու՞մ ես նոր հարաբերություններ սկսել: Այդ դեպքում բավական է նրա ընկերների էջերում նրա հետ նոր լուսանկարներ փնտրես, ստուգես ով ու քանի անգամ է նրան «լայք» դրել, եւ ում հետ է նա վերջերս ընկերացել, չէ՞ որ դու Շերլոք Հոլսմը չես ու ոչ էլ նույնիսկ բժիշկ Վաթսոնը: Եվ առահասարակ հնարավորինս հավզադեպ ստուգիր նրա էջերը: Եվ կհամոզվես՝ ժամանակը կանցնի ու դո ինքդ կծիծաղես քո արածների վրա:

Ձեր սիրելի վայրերում մենակ զբոսնում ես

Հույս ունենալով վերհիշել լավ օրերն ու զգացողությունները, երբ դու միասին երջանիկ էիք՝ դուք կարող եք հակառակ էֆեկտը ստանալ՝ տխրել ու հուսահատության գիրկն ընկնել:

Ապրում ես զանգի սպասումով

Դուք արդեն վաղուց եք բաժանվել, ու կարծես արդեն վերջակետ դնելու ժամանակն է, բայց նրա համարը դեռ գրանցված է քո հեռախոսում, որպես սիրելի համար: Եվ յուրաքանչյուր զանգից դու վեր ես թռչում, սպասելով, որ էկրանին կհայտնվի նրա հեռախոսահամարը, որը վաղուց անգիր ես արել: Եթե դու վերջնականապես հրաժարվել ես այդ հարաբերություններցի, ուրեմն բավական է սպասես նրա զանգին,կամ ավելի լավ է՝ նրա համարը ջնջես քո հեռախոսից:

Աղբյուրը՝ Ivona

11.02.16 | հասարակություն