Երեք նախանշան, որ տղամարդը սրիկա է

Ձեզանից առաջ, նա ոչ մեկին չի սիրել

Սոցիոպատը հենց այդ նախադասությունը կասի ձեզ: Նա այդ միտքը ձեզ կհասցնի տարբեր եղանակներով, բայց միշտ` ձեր ծանոթության սկզբում: Նա ձեզ կհավատացնի, թե բացառիկ եք: Նա ձեզ համար կստեղծի տիեզերական, ֆանտաստիկ սիրո մթնոլորտ, որը երբեւէ գոյություն չի ունեցել աշխարհում:  Իսկ աղջիկն ի՞նչ անի: Օհ, նրան մեծ պատիվ է բաժին ընկել. իր սիրով ջերմացնել դժբախտին, նրան հանել այդ խավարից, ցույց տալ, թե ինչ սքանչելի է սիրել եւ սիրված լինել: Եվ աղջիկն անձնվիրաբար ստանձնում է այդ առաքելությունը, փոխանակ մտածի` ինչպե՞ս է պատահել, որ մարդը հասել է հասուն տարիքի եւ ոչ մի անգամ որեւէ մեկին չի սիրահարվել: Չէ՞ որ դա նորմալ չէ:    

Դուք առաջին կինն եք, որին նա արժանի է համարում 

Հազարավոր, հազարավոր կանայք խաբվում են այդ պնդումներից: Դե իհարկե, չէ՞ որ դա այնքան քաղցր է հնչում, ստիպում է քեզ հաղթող զգալ մյուսների` անարժանների հանդեպ, իսկ «կինը ոչնչից այնքան չի ուրախանում, որքան մրցակցուհուն հաղթելուց»: Մրցակցուհիներին: Իրականում նման բառերն ուշադիր կնոջը պիտի ստիպեն զգուշանալ.  տարօրինակ չէ՞, որ մարդն իր ամբողջ կյանքի ընթացքում որեւէ արժանի աղջկա չի հանդիպել: Մի՞թե նրան միայն հիմար, ագահ ապուշներ են պատահել: Դա առաջին կետն է:  

Երկրորդն այն է, որ երբ մարդը նման բան է ասում, ենթադրում է, որ չի հանդիպել ո՞ւմ արժանի կանանց.   իրեն: Իր մասին չափից մեծ կարծիք չունի՞:   Ցավոք, կինն ուզում է միակ եւ անկրկնելի լինել, գերազանցել բոլորին, եւ սոցիոպատը նրան տալիս է նման հնարավորություն եւ դրանով խորապես հուզում է նրա սիրտը: 

Պետք է ասել, որ նման բանի ձգտում են այն կանայք, որոնք հոգում ինքնասիրահարված են: Վայելելով իրենց  բարեպաշտությունը՝ նրանք չեն կարող մտքով անցկացնել, թե Աստված ի վիճակի է սրիկայի ուղարկել իրենց որպես ամուսին: Նման բան ուղղակի չի կարող լինել, չէ՞ որ ինքն արժանի չէ դրան: Անվտանգության զգացումը նրանց զրկում է ինքնապաշտպանության բնազդից, նրանք դադարում են վախենալ սոցիոպատներից եւ հեշտորեն հայտնվում են նրանց գրավչության ներքո: 

Ինձ նեղացնելն այնքան հեշտ է

Թշվառի խոցելի եւ նուրբ հոգին չի կարող դիմանալ իր հասցեին որեւէ սառնության, որեւէ կասկածի, որեւէ հանդիմանության: Ցանկացած բացասական իրավիճակում նա շեշտը դնում է իր տառապանքների վրա՝ միաժամանակ բոլորովին չհետաքրքրվելով ձեր զգացմունքներով:  

Կանանց մեծ մասի հոգեբանությունն այնպիսին է, որ նրանք վախենում են առանց տղամարդու մնալ: Դրան հավելեք այն հանգամանքը, որ սոցիոպատների ցանցում հազվադեպ են երիտասարդ աղջիկներ հայտնվում: Դեպքերի ճնշող մեծամասնությամբ նրանց զոհ են դառնում մոտ 30 տարեկան եւ երեսունից մեծ կանայք, որոնք արդեն խաչ են քաշել իրենց վրա կամ անհաջող ամուսնացել են եւ ամուսնու հետ ապրում են հանուն որեւէ հիմար գաղափարի, հանուն երեխաների կամ որովհետեւ ամուսնալուծությունը մեղք է եւ այլն:  Հաճախ առաջին անգամ «փոխադարձաբար» սիրահարված կինն այժմ սարսափելի վախենում է կորցնել իր ձեռքերում հայտնված գանձը եւ ամեն ինչի պատրաստ է իր արքայազնին պահելու համար: 

 

Աղբյուրը` Klubber

29.02.16 | հասարակություն | մոդա