Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երեք խորհուրդ, թե ինչպես կարելի է մանիկյուրը երկար պահպանել

Մանիկյուրի կյանքը երկարացնելն այդքան էլ բարդ չէ . բավական է ընդամենը պահպանել մանիկյուր քսելու ու այն խնամելու մի քանի հասարակ կանոններ: 

Թույլ տուր, որ լաքի յուրաքանչյուր շերտը չորանա

Եթե դու ինքդ ես տանը մանիկյուր անում, դու կարող ես այն ավելի դիմացկուն դարձնել: Սրահում սովորաբար յուրաքանչյուր հաջորդ շերտը քսում են նախորդն ավարտելուց անմիջապես հետո: Որպեսզի լաքն ավելի երկար պահպանվի, մանիկյուրին քիչ ավելի երկար ժամանակ հատկացրու՝ թող, որ յուրաքանչյուր շերտն ամբողջովին չորանա եւ մոտավորապես 10 րոպե ընդմիջումից հետո քսիր հաջորդ շերտը:
Կարեւոր է . եղունգները պետք է ներկել 4 շերտով՝ հիմք, 2 շերտ լաք, թոփ: Հենց այս սխեման կարող է մանիկյուրին երկարակեցություն ապահովել:

Արագ չորացող լաքեր մի գործածիր

Լաքերը, որոնք չորանում են «60 վայրկյանում» նույնքան արագ էլ ջնջվում են: Ոչ մի անակնկալ չկա՝ արագ չորացող միջոցները պարզապես ավելի շատ լուծիչ են պարունակում ու դրա համար էլ վայրկենապես չորանում են: Ի դեպ, նման լաքերը նաեւ ավելի վնասակար են եղունգի համար, քան սովորականները, դրա համալ էլ ավելի լավ է այնուամենայնիվ ժամանակ ծախսել չորացնելու վրա:

«Կնքիր» եղունգի ծայրը

Պրոֆեսիոնալ հնարք, որի մասին նույնպես չարժե մոռանալ՝ եղունգները փակիր թոփով, միշտ վրձնով ներկիր ամենածայրի մասը, չվախենալով կեղտոտել մատդ: Բանն այն է, որ լաքը միշտ սկսում է ջնջվել եղունգի ծայրից, ու այս ձեւով դուք կկարողանաք այն ավելի դիմացկուն դարձնել:
 

Աղբյուր՝ Cosmo

22.01.16 | հասարակություն