Сайт продаётся (Կայքի վաճառք)!

Երեք գաղտնիք, որոնք պետք է իմանան բոլոր կանայք

Ընտանեկան երջանիկ կյանքը մի կողմից կարծես թե հեշտ է, բայց միաժամանակ նաև բարդ է: Թվում է, թե ոչ մի գերբնական բան անել պետք չէ, բայց մենք չգիտես ինչու նույնիսկ տարրական հարցերում ենք դժվարություններ գտնում ու աղյուսը աղյուսի հետևից քանդում մեր սեփական ընտանեկան երջանկության ամուր պատը:

Իհարկե, սխալ կլիներ ամեն ինչի համար միայն կանանց մեղադրելը, քանի որ տղամարդիկ նույնպես հրեշտակներ չեն, բայց ընտանեկան մթնոլորտը հենց կանանցից է կախված:

1. Հարգեք նրա ազգականներին

Իհարկե իրավիճակները տարբեր են լինում, ու երբեմն էլ նրա մոր հետ հարաբերությունները մրցակցության են նմանվում, որի գլխավոր մրցանակը նրա սիրելի որդին է, սակայն նույնիսկ այդ դեպքում պետք է «պայքարել» արժանապատվորեն: Նույնիսկ մի փորձեք ձեր ամուսնուն ասել, որ նրա ծնողները ձեզ դուր չեն գալիս, կամ որ դուք չեք ուզում նրանց տեսնել ձեր տանը և այլն: Ձեզ համար նույնպես շատ տհաճ կլիներ նման բան լսել ձեր ամուսնուց: Ճիշտ է, եթե սկեսուրի հետ հարաբերությունները արդեն չափից լարված են, առաջարկում ենք այլևս չձևացնել, իբրև ամեն ինչ լավ է, այլ փորձել լուծել այդ խնդիրը: Հավատացեք, որ ձեր գործադրած ջանքերը լիովին կարդարանան:

2.Նրան ամեն մանրուքի համար մի բարկացրեք

Սուրը մերկացրած կինը արդեն ոչ թե կին է, այլ ամուսին, պարզապես կիսաշրջազգեստով: Եթե դուք անընդհատ ձեր ամուսնուն հանդիմանում եք նրա սխալների համար, ասում եք՝ «ես այդպես էլ գիտեի» ու անընդհատ պնդում, որ միայն դուք եք իրավացի, ապա մի սպասեք, որ ձեր միությունը երկարատև ու երջանիկ կլինի: Երբեք մի մոռացեք այն մասին, որ դուք ձեր ամուսնու «հետևում» պետք է լինեք, այլ ոչ թե նրանից առաջ:

3. Սեքսով զբաղվեք

Սամանտա Ջոնսը՝ «Սեքսը մեծ քաղաքում» սերիալից ասել էր այս իմաստուն արտահայտությունը «Սեքսը հարաբերությունների բարոմետրն է»: Տարիների ընթացքում սեքսը քչանում է, բայց առանց դրա ապրել չի կարելի: Սիրող մարդիկ պետք է սեքսով զբաղվեն, քանի որ հակառակ դեպքում նրանք դառնում են ընկերներ, այլ ոչ թե ամուսիններ: Նույնիսկ եթե ձեզ մոտ ինտիմ հարաբերություններում խնդիրներ են առաջացել, դրանք պետք է անհապաղ լուծել: Սեքսը վերականգնելու համար բազմաթիվ ձևեր կան:

Աղբյուր՝ Creu

21.11.15 | հասարակություն